Վաշինգտոնը և Բրյուսելը փորձում են շեղել ուշադրությունը իրենց ներքին խնդիրներից ՝ սահմանելով նոր հակառուսական պատժամիջոցներ: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Вести FM»-ի եթերում:
Ըստ նրա, ԵՄ-ում այս խնդիրները վերջերս դրսևորվում են կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների կազմակերպման հարցում: «Եվրոմիությունը չի կարող համաձայնության գալ ընդհանուր մոտեցման շուրջ, թե արդյոք պետք է ներդնել պատվաստման անձնագրեր, թե ինչպես դրանք կհամադրվեն մարդու իրավունքների, տեղաշարժի ազատության իրենց սեփական հայեցակարգի հետ», ասել է նա:
Նրանք չեն կարողում իրագործել այժմ այդքան անհրաժեշտ պատվաստանյութերի մատակարարման պայմանագրերը, ասել է Զախարովան: