Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նրանք ընտրությամբ չէին իշխում, բայց լավագույնն էին

03/03/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմեն Ամիրխանյանի ՖԲ էջից,-

Հարիմի ճակատամարտին (1164 թ, Անտիոքի կողմերը, Հալեպի սուլթանության դեմ Մերձավոր Արեւելքի քրիստոնյա պետությունների կոալիցիայի պատերազմի վճռական դրվագն էր) Կիլիկիան դժկամությամբ էր մասնակցում, քանի որ սուլթան Նուր ադ Դինը հայկական իշխանապետության հետ բարեկամություն էր փնտրում, Թորոս իշխանն էլ երախտամոռ մեկը չէր (Նուր ադ Դինը պահել էր իր կրտսեր եղբայրներին, երբ ինքը գերության մեջ էր Բյուզանդիայում, որտեղից փախուստ էր տվել), միայն թե  չէր ուզում լքել խաչակիրների հետ դաշինքը։ 

Փոքրաթիվ ջոկատով ներկայացած հայկական զորախումբը հրահանգ ուներ՝ կենաց ու մահու կռիվ չտալ, եթե տեսնեն խաչակիրների բանը բուրդ է, նահանջեն (այսինքն՝ փախուստի դիմեն) Կիլիկա կամ գերի հանձնվեն։ Խաչակիրները ջախջախվում են, հայերի մի մասն էլ գերի է ընկնում։ Թորոսը բանագնացներ է ուղարկում Նուր ադ Դինի մոտ՝ գերիներին պահանջելու համար, նրանք հրահանգավորված էին՝ եթե սուլթանը շատ համառի՝ պատերազմով սպառնան։ Նուր ադ Դինը, որ, հասկանալի պատճառով, չարացած էր Թորոսի վրա, չի տալիս գերիներին։ Հայկական սպեցնազը (այն ժամանակվա) ներխուժում է սուլթանության տարածք, մեկ տասնյակ գյուղ  ասպատակում (աղբյուրները ձեռքիս տակ չեն, հնարավոր է՝ բնակավայրերի թիվը եւ այլ մանրամասներ լավ չեմ հիշում), բնակիչներին էլ քշում Կիլիկիա։

Թորոսը նորից բանագնացներ է ուղարկում Հալեպ,  որոնք տեղեկացնում են, որ սուլթանի հազարավոր հպատակներին Թորոսը փակել է մարագներում, որոնք կրակի կտա, եթե հայ ռազմագերիներին չվերադարձնեն։ Նուր ադ Դինն անմիջապես ազատ է արձակում բոլոր գերիներին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները կհանդիպեն նախագահի հետ

Հաջորդ գրառումը

Դու Իմ Կյանքն ես Եռագույն․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր. Սուրենյանց

20/04/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Դու Իմ Կյանքն ես Եռագույն․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական