Կիրակի, 26 Հուլիս, 2026

ԱՄՆ ավելի քան 170 կոնգրեսական Էրդողանի վերաբերյալ բողոք է ներկայացրել պետդեպարտամենտ

Ամերիկացի կոնգրեսականների երկկուսակցական խումբը նամակ է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որով նրանք մեղադրում են Թուրքիայի իշխանություններին մարդու իրավունքների խախտումների մեջ:

Պետդեպարտամենտը կոչ է արել «ուշադրություն դարձնել մարդու իրավունքների տագնապալի խախտումներին», որոնք կատարվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք: Կոնգրեսականները նշել են, որ Էրդողանն ու նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրում ղեկավարում են գրեթե 20 տարի: Թուրքական իշխանություններն օգտագործել են այս ժամանակը «դատական համակարգը թուլացնելու, հիմնական դաշնակիցներին ռազմական և հետախուզական պաշտոններում տեղավորելու, խոսքի ազատությունն ու մամուլի ազատությունը ճնշելու և քաղաքական հակառակորդներին, լրագրողներին և փոքրամասնությունների ներկայացուցիչներին ապօրինի բանտարկելու համար»:

Նամակում ասվում է, որ 2016 թվականից ի վեր Թուրքիայում, քաղաքական ընդդիմության դեմ պայքարի շրջանակներում, ավելի քան 80 հազար մարդ է ձերբակալվել կամ բանտարկվել, իսկ ավելի քան 1,5 հազար հասարակական կազմակերպություններ դադարել են աշխատել: Բացի այդ, ձերբակալվել են Թուրքիայի երեք քաղաքացի, ովքեր աշխատում էին Պետդեպարտամենտում.  հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նամակը ստորագրել են ավելի քան 170 օրենսդիրներ: Նրանք ակնկալում են, որ Վաշինգտոնը չի անտեսի Թուրքիայի «նահանջները» ժողովրդավարությունից Անկարայի հետ հարաբերություններում: Կոնգրեսականները պարտավորվել են այս հարցերի շուրջ աշխատել ԱՄՆ դիվանագետների հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն նաև դժգոհ է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի օգտագործումից: ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում է ազատվել Ս-400-ից: