Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շաբաթ դիվերսիոն հարձակում են գործել Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող գազատարի նկատմամբ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շաբաթ դիվերսիոն հարձակում են գործել Սիրիայի Դեր Զոր նահանգում գտնվող գազատարի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական պետական լրատվամիջոցին, հարձակման մասին տեղեկացրել է երկրի նավթի և հանքային ռեսուրսների նախարարությունը:

«Խողովակաշարի պայթյունի հետևանքով երկու վայրում բռնկում է տեղի ունեցել, դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայությունները և վերանորոգման հաշվարկները»,- հայտնել են գերատեսչությունից:

Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 19-ին հզոր հրդեհ էր բռնկվել Հոմս քաղաքի գազաբաշխիչ կայանի և նավթավերամշակման գործարանի մոտակայքում, որի պատճառը վառելիքի ցիստեռնի պայթյունն էր եղել:

@combatanalytics