Նիկոլ թեման դու ես բացել, այնպես, որ հիմա բռնվի ու այլևս գլուխդ չգովես, թե կապիտուլացված Հայաստանում բանակի ծախսերը շատացրել եք։ Քո օրոք, բանակի փողերը քամուն եք տվել (ելակ, ճաշարան-քյաբաբ, անզեն ինքնաթիռ և այլն)։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը.
«Ուրեմն իմացիր.
2008թ. ՊՆ բյուջեն կազմել է 125,5 մլրդ դրամ՝ որից 120,5 մլրդը զուտ ռազմական ծախսերն են եղել:
2009 թվականին՝ ՊՆ բյուջեն 2008թ. համենատ աճել է 19,2 %-ով, կամ 24,1 մլրդ դրամով:
2011թ. ՊՆ բյուջեն 2010թ. համեմատ աճել է մոտ 9 %-ով:
2011թ. նկատմամաբ 2012թ. ռազմական բյուջեն ավելացել է 8,3 մլրդով կամ 5,6 %-ով:
2013թ. ՊՆ բյուջեն կազմել է 182,7 մլրդ դրամ՝ այսինքն 2012թ. նկատմամբ ավելացել է 28,2 մլրդով կամ 18 %-ով:
2014թ. ՊՆ բյուջեն 2013թ. համեմատ աճել է 11,4 մլրդ դրամով կամ 6,2 %-ով:
2015թ.-ին պաշտպանության ոլորտի բյուջեն կազմել է մոտ 199 մլրդ դրամ։ Այսինքն՝ 2014թ.-ի համեմատ ավելացել է 4,9 մլրդ դրամով կամ 2,5 %-ով:
2016թ. ՊՆ բյուջեն 2015թ. նկատմամաբ փաստացի աճել է 8,3 մլրդ դրամով կամ 4,15 %-ով:
2016թ. նկատմամաբ՝ 2017թ. բյուջեն ավելացել է 2,5 մլրդ դրամով կամ 1,2 %-ով:
2018թ (ի նկատի ունեցիր, որ այն ևս պլանավորվել և ընդունվել է նախորդ “ռեժիմի” կողմից) պաշտպանական բյուջեն կազմել է 247,9 մլրդ դրամ (516,5 մլն ԱՄՆ դոլար), որը նախորդ 2017թ. նկատմամաբ ավելացել է 38,1 մլրդ դրամով կամ 18,1 %-ով: Ռազմական պաշտպանությանը 2018թ. տրամադրվել է 238,2 մլրդ դրամ՝ որը 2017թ. համեմատ ավելացվել է 36,1 մլրդ դրամով:
Հանկարծ չմոռանաս, որ 2015թ. ստոարգրվել և վավերացվել է ՌԴ-ից ՀՀ-ին ռազմական նշանակության կարիքների համար 200 մլն ԱՄՆ դոլարի (96 մլրդ ՀՀ դրամ) արտոնյալ միջպետական վարկը, որն ամբողջովին ուղղվել է ռազմական պաշտպանությանը:
Նշեմ նաև, որ 2017թ-ի հուլիսին՝ ՀՀ կառավարությունն ի դեմս ֆինանասների նախարարի հայտարարել էր, որ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում: Դրա նպատակը ոչ թե անվանական որևէ ծավալի ռազմական բյուջե ունենալն է, այլ ռազմական ծախսերին ուղղվող գումարը հենց ՀՆԱ 4 %-ին հասցնելը (մոտ 600 մլն դոլար մինչև 2020 թվականը):
Այնպես, որ բոլոր «արդարացումները» փաստաբանիդ հետ պատրաստիր քո ապագա դատավարության համար»։