Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը ականապատ դաշտի քարտեզները չի ներկայացրել Ադրբեջանին, և «դա կարելի է հանցագործություն համարել»:
Բացի դրանից, Ալիևը արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, թե Բաքուն հետ է վերադարձրել աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված Հայաստանի բոլոր քաղաքացիներին, և պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»:
«Ռազմագերիները, որոնք մեզ մոտ են եղել, մենք բոլորին վերադարձրել ենք: Եվ մենք վերադարձրել ենք մինչև մեզ են վերադարձրել: Այն մարդիկ (ովքեր ներկայումս պահվում են Ադրբեջանում) այդ կատեգորիայի մեջ չեն մտնում․ նրանք ահաբեկիչներ և դիվերսանտներ են, և ցանկացած շահարկում Հայաստանի կամ որոշ երկրների կողմից անտեղի են», հայտարարել է Ալիևը:



