Ռուսաստանի Դաշնության հանրային պալատը և ՌԴ Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհուրդը հրապարակել են առցանց հարթակների վարկանիշ, որոնք խախտում են երկրի օրենսդրությունը դեստրուկտիվ կոնտենտով: «Եթե նայենք ապակառուցողական նյութերի քանակի հարաբերակցությանը կայքի լսարանին, ապա Twitter-ը հակաառաջնորդ է», նշել է Անվտանգ ինտերնետի լիգայի տնօրեն Եկատերինա Միզուլինան։
Ինտերնետային պորտալների վերլուծությունն իրականացվել է փետրվարի 1-ից ուժի մեջ մտած սոցիալական ցանցերի ինքնակարգավորման մասին օրենքի ֆոնին: Փաստաթուղթը պարտավորեցնում էր ռեսուրսներին բացահայտել և արգելափակել անթույլատրելի կոնտենտը: Twitter-ը սև ցուցակում գրավել է առաջին տեղը: Հաջորդը Facebook-ն ու Instagram-ն են: Նրանցից հետո՝ YouTube-ը, TikTok-ը, Vkontakte-ն և Odnoklassniki-ն: Այդ մասին հաղորդում է news.ru-ն։