ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, հանդես գալով որպես երկրի կենտրոնական բանկ, մանրակրկիտ կերպով ուսումնասիրում է թվային դոլար ներդնելու հարցը: Այս մասին հայտարարել է ԴՊՀ նախագահ Ջերոմ Փաուելը:
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք, շատ ուշադիր, արդյոք պետք է թվային դոլար ներմուծել: Որոշ կենտրոնական բանկեր այդպես են վարվում (ներմուծում են թվային արժույթ), քանի որ տեխնոլոգիան թույլ է տալիս: Այնուամենայնիվ, կան տեխնիկական խնդիրներ. մենք պարտավոր ենք լուծել տեխնիկական բնույթի խնդիրներ և լայնորեն խորհրդակցել հասարակության հետ», ասել է Փաուելը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
ԴՊՀ ղեկավարի խոսքերով, դոլարը համաշխարհային պահուստային արժույթն է, այս առումով ԱՄՆ-ն որոշակի պատասխանատվություն է կրում: