Կիրակի, 26 Հուլիս, 2026

ՄԱԳԱՏԷ․ Իրանը չի բացատրել չհայտարարված ուրանի մասնիկների ծագումը

Իրանի իշխանությունները դեռևս չեն բացատրել չհայտարարված միջուկային նյութերի մասնիկների ծագումը իրենց որոշ օբյեկտներում: Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:

Գրոսին ասել է, որ այս թեմայով զեկույց կտրամադրի «հաջորդ շաբաթ, երբ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը կհանդիպի գարնանային նստաշրջանին»:

Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, աշնանը անցկացված ստուգումների ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնյաները հայտնաբերել են ուրանի հետքեր Իրանի երկու հաստատություններում: Խոսքը երկու օբյեկտների մասին է, որոնց հետ կապված հարցեր են առաջացել 2020-ի սկզբին: ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները կասկածում էին, որ այնտեղ կարող են պահվել չհայտարարված միջուկային նյութեր: