Եվրոպական երկրներում ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման հակառակորդները մտահոգված են այս հարցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի «անգործությամբ», հայտնում է Axios-ը:
«Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի հակառակորդները մտահոգված են, որ Նախագահ Բայդենը պատրաստ չէ ամբողջ ուժով պայքարել գազատարի շինարարությունը դադարեցնելու համար», ասված է զեկույցում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ ուկրաինական կողմը «մի փոքր հիասթափված է», որ Բայդենը չի խոստացել օգտագործել Մյունխենյան համաժողովի ընթացքում շինարարությունը դադարեցնելու համար առկա բոլոր գործիքները:





