Երեքշաբթի, Հունիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը կա՛մ դիտմամբ հերթական հարվածն է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին, կա՛մ կորցրել է իրականության զգացողությունը․ Մինասյան

22/02/2021
- Վերլուծություն

Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին առաջարկել է հայ-ռուսական կարևոր հարցերը վերահսկող հանձնաժողով ստեղծել և այդ հանձնաժողովի ղեկավար է առաջարկել նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։  Գրառման մեջ ասվում է․

«Նիկոլը երկար ժամանակ անհանգստացնում էր Պուտինին բարձր մակարդակի հայ-ռուսական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությամբ, որն իր վերահսկողության տակ կառներ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ օրակարգի կարևոր հարցերը: Նրա շրջապատի խելացի և կիրթ անձանցից մեկը շշնջացել էր կապիտուլյանտի ականջին, որ նման հանձնաժողով («Չեռնոմիրդին-Գոր») գործել է ռուս-ամերիկյան օրակարգի հարցով: Հանձնաժողովը, որը կոչված էր հաղթահարելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սառը պատերազմի ժառանգությունն ու բարդությունները, գլխավորել էին այն ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահն ու ՌԴ  վարչապետը: Նման հանձնաժողովի կարևորությունն այնքան մեծ է եղել, որ Օբամայի և Պուտինի օրոք, օրինակ, այն գլխավորել են Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթոնը: Այսինքն՝ հանձնաժողովի ղեկավարների մակարդակն արտահայտում էր այդ ինստիտուտի կարևորության մակարդակը երկու կողմերի համար:

Եվ ահա Նիկոլը, կարծես թե, հասել է իր ուզածին: Պուտինը համաձայնել է նման հանձնաժողով ստեղծել՝ ընդգծելով, որ ռուսական կողմից հանձնաժողովը ղեկավարելու է Դմիտրի Մեդվեդևը: Մեդվեդևը Ռուսաստանի նախկին նախագահն ու վարչապետն է և ՌԴ Անվտանգության խորհրդի ներկա փոխնախագահը (որտեղ նա Պուտինի տեղակալն է), և նրա կերպարը տվյալ համատեքստում ընդգծում է հայ-ռուսական հարաբերություններին Ռուսաստանի մոտեցման լրջությունը: Ակնկալվում էր, որ հայկական կողմից ևս հանձնաժողովը կգլխավորի Մեդվեդևին համարժեք դեմք: Սակայն Նիկոլի պատասխանը «Ո՞վ կղեկավարի հանձնաժողովը հայկական կողմից» հարցին, ամենայն հավանականությամբ, տարակուսանքի մեջ է գցել Պուտինին: Նիկոլը տվել է Սուրեն Պապիկյանի անունը, և դա չափազանց խոսուն է:  

Նիկոլին թվում է, իր բոլոր մարիոնետներից Պապիկյանն ամենահամապատասխան և ուժեղ բանագնացն է: Հնարավոր է, որ Փաշինյանի թիմում այդպես էլ կա, և Սուրեն Պապիկյանն իր մութ անցյալով, ներկայով և որ ամենակարևորն է, ապագայով, դանակահարության համար դատվածությամբ և ամեն ինչում Նիկոլին գոհացնելու պատրաստակամությամբ, իսկապես անփոխարինելի կադր է: Սակայն ո՞վ է Պապիկյանը, եթե նրան նայենք միջպետական հարաբերությունների մասշտաբով:Հասկանալի չէ՝ ինչի է ուզում հասնել Նիկոլն իր այդ որոշմամբ: Կա՛մ նա միտումնավոր կերպով հերթական հարվածն է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին, կա՛մ հերթական անգամ կորցրել է իրականության զգացողությունն ու որոշել է իր սիրելի կադրին հավասարեցնել Մեդվեդևի հետ:

Պետք չէ փորձառու դիվանագետ լինել՝ հասկանալու համար, որ հայ-ռուսական հանձնաժողովը կամ կմեռնի՝ դեռ չծնված, կամ ռուսական կողմից դրա աշխատանքը կհամակարգի Մեդվեդևի օգնականը կամ ռեֆերենտը:

Ռազմատենչ հիմարությունն այն է, ինչին մենք արդեն սովորել ենք: Սակայն պետք է կատարյալ տխմար լինել նույն փոսը երկու անգամ ընկնելու համար: Ցավոք, հայ-ռուսական հարաբերությունների ճակատագրով հայկական կողմից հերթական անգամ զբաղվում են մարտնչող այլասերվածները»:

Նախորդ գրառումը

Կարգադրվել է անհապաղ սկսել Boeing 777 ինքնաթիռների ստուգումներ

Հաջորդ գրառումը

Լարսի ճանապարհը դեռ փակ է. կուտակված բեռնատարների թիվը հասել է 621-ի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
Հաջորդ գրառումը

Լարսի ճանապարհը դեռ փակ է. կուտակված բեռնատարների թիվը հասել է 621-ի

Լրահոս

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման հետ. Արմեն Այվազյան

30/06/2026

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ն. Փաշինյանը լրագրողներին ասել է. «Մենք որևէ արձագանքի կարիք չենք...

2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի 44 և Թուրքիայի 8179 քաղաքացի

30/06/2026

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի. հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի...

Քպ-ն ԱԺ փոխնախագահներ է ընտրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին

29/06/2026

Փաշինյանը լրագրողներին հայտնել է, թե ովքեր են լինելու ԱԺ երկու փոխնախագահները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային...

Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի Հանրապետության շահերին. Փաշինյան

29/06/2026

«Մենք որևէ արձագանքի կարիք չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը ծառայում է Հայաստանի...

Կանգնած ենք  այն աշխատակիցների կողքին, ովքեր հրաժարվել են սուտ խոսել և մարդու նկատմամբ «գործ սարքելու» գործիք դառնալ. «Միասնության թևեր»

29/06/2026

Սա քաղաքական հետապնդման և պետական համակարգի վտանգավոր ապականման մասին ահազանգ է. «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. Գորիսի ավագանու անդամ,...

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026

Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը»...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական