Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԱԾ պետ, փորձե՛ք փակել Նիկոլի ընտանեկան ֆեյքերի բերանը ու կտեսնեք, որ մեր երկրում կենսոլորտը միանգամից կմաքրվի. Նաիրա Զոհրաբյան

21/02/2021
- Նորություններ

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Փաստորեն, Նիկոլի ֆեյքերը բնական մոնոպոլիա ունեն

Հետհեղափոխական ԱԱԾ-ն շատ ունիկալ կառույց է։ Սատանա է բռնում, հակաիշխանական ֆեյք է բռնում, որոնք պարզվում է, պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ են անում, ատելություն ու թշնամանք են տարածում։ Էստեղ ակամայից ուզում ես հիշել դասականին՝ «յա, իրո՞ք»։ ԱԱԾ պետ, էս լո՞ւրջ եք ասում։ Էս ձեզ չե՞ն զեկուցել, որ Հայաստանում ատելություն, թշնամանք տարածողներն ու պետական գործիչներին վարկաբեկողները Նիկոլի ընտանեկան ֆեյքերն են, որոնցից դուք հատիկ առ հատիկ, տերեւ առ տերեւ տեղյակ եք։ Էս ձեզ չե՞ն զեկուցել, որ ըստ օդում կախված լուրերի, Նիկոլի պատգամավորներից ու այլ հպատակներից ստեղծվել է հանցավոր խուլիգանական խումբ, ովքեր ֆեյքերով ամենանողկալի հայհոյանլքներն ու անբարո, «պլինդուզից» ցածր սեռամոլագար ժահրն են շաղ տալիս Նիկոլի ընդդիմախոսների հասցեին։

ԱԱԾ պետ, էդ ձեզ չե՞ն զեկուցել, որ ըստ շատտտտտտ հավաստի լուրերի, իմքայլական կին պատգամավորներից մեկն էլ կոնկրետ իմ ու իմ գործընկեր կին պատգամավորների հասցեին ամենազազրելի գարշահոտությունն է շաղ տալիս՝ սուբլիմացնելով Թուրքիայում իր կրած մարմնական ու հոգեկան նվաստացումները։ Բա դրանց կոմպյուտերներն ու հեռախոսնե՞րը ինչի չեք առգրավում։ Ի դեպ, մի քանի անգամ արդեն դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին ու առաջարկել եմ առգրավել մի քանի պատգամավորի ու նրանց օգնականների կոմպյուտերներն ու հեռախոսները։ Բա առգրավե՞ք։ Թե՞ Նիկոլի ընտանեկան ֆեյքերը մեր երկրում բնական մոնոպոլիա ունեն ու ըստ օդում կախված լուրերի՝ օգտվում են նաեւ ձեր կառույցի տրամադրած տեղեկատվական բազայից։ԱԱԾ պետ, փորձե՛ք փակել Նիկոլի ընտանեկան ֆեյքերի բերանը ու կտեսնեք, որ մեր երկրում կենսոլորտը միանգամից կմաքրվի։ Վաղը, միեւնույն է, դրանց բոլորի գարշահոտ ռեխը փակվելու է եւ դրանք բոլորը զուգահեռ բանտախցերում նստելու են։

Ես դա ձեզ խոստանում եմ, ու մի րոպե անգամ դրանում չկասկածեք։ Ու մի րոպե անգամ չկասկածեք, որ ձեր գլխավորած կառույցը եւս պարտադրված է լինելու տալ մի շատ կարեւոր հարցի պատասխան՝ էդ ո՞ր օրենքով էիք դուք բոլորդ Նիկոլի ընտանեկան ֆեյքերին տվել բնական մոնոպոլիա ու միասնաբար նպաստում էիք մեր բոլորի հասցեին արվող զազրելի ստերի ակտիվ բազմացմանը։ Հա, ասեմ նաեւ, որ ոչ մեկիդ չի փրկելու՝ «դե, մենք ընդամենը էդ ընտանիքի հրամանն ենք կատարել»՝ բոլորիդ գրպանում դրած «կանտրոլնի» նախադասությունը։ Ձեր հակահիգիենիկ վակխանալիային քիչ մնաց։

Նախորդ գրառումը

Թուրքերը վաճառքի են հանել հայկական եկեղեցին

Հաջորդ գրառումը

Հեռացիր կառավարական ամառանոցներից, ոչ թե այն շրջափակիր ոստիկանության զորքերով․ Գեղամ Նազարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026
Միջազգային

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026
Միջազգային

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026
Նորություններ

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026
Հաջորդ գրառումը

Հեռացիր կառավարական ամառանոցներից, ոչ թե այն շրջափակիր ոստիկանության զորքերով․ Գեղամ Նազարյան

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական