Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ռուսաստանում գրանցվեց «Չումակով» կենտրոնի պատվաստանյութը

Ռուսաստանում գրանցվել է երրորդ՝ «Չումակով» կենտրոնի պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է news.ru-ն:

Մոտ ապագայում պատվաստանյութերի արտադրության գիծ կգործարկվի «Չումակով» կենտրոնում, ասել է նա: Պատվաստանյութի առաջին 120 հազար չափաբաժինները քաղաքացիական շրջանառության մեջ կմտնեն 2021 թվականի մարտի կեսերին: