Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԳՄՍ նախարարի դասախոսը՝ Արայիկ Հարությունյանին. «Տնաշեն, ամոթ չէ՞, կարող էինք մի երկու խորհուրդ տալ». «Առավոտ»

23/07/2020
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Aravot.am-ը ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Մակարյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է հայ գրականության չափորոշչի եւ ծրագրի մասին: Պարոն Մակարյանն ասաց, որ լիովին կիսում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը եւ լրիվ համամիտ է նրա հետ:

Նա դժգոհեց, որ չափորոշիչը եւ ծրագիրը մշակելիս իրենցից կարծիք չեն հարցրել. «Ով է հրավիրել ինձ, մի բան հարցրե՞լ են: Մեզ հաշվի չեն առնում, իրենք ունեն իրենց որոշակի միջավայրը, մարդիկ, ում հետ ինչ ուզում՝ անում են: Ես կարծում եմ, որ, օրինակ, Նար-Դոսի «Աննա Սարոյան» վիպակը պետք է դպրոց վերադառնա: Կյանքի եւ մահվան հիմնախնդիրն է արծարծվում, ինքնասպանությունների համապատկերում տեսնում եք՝ ինչ է կատարվում,իսկ դա երեխային կկոփի 7-րդ , 8-րդ, 9-րդ, 10-րդ դասարաններում: 12-ում կարելի է դնել «Պայքար» վեպը՝ սիրո, ընտանիքի, բարոյականության մասին: Դրանք հավերժական երեւույթներ են…

Սեյրան Գրիգորյանը դրել էն այն ժամանակակից գրող Արմեն Օհանյանից մի կտոր՝ «տկլորվեմ, մեյդան ընկնեմ ու քո համար վերջին անգամ վառեմ Րաֆֆու կայծերը»… Ձե՞ռ եք առնում, ինչպե՞ս կարելի է….Սա դեմարշ է տոհմիկ գրականության դեմ…Եթե մեզ հրավիրեին, մենք մի խորհուրդ կտայինք, չէր լինի նաեւ ընդունելության քննությունների խայտառակությունը, կառաջարկեինք Ռուսաստանի նման գոնե երկու քննություն: Ինչո՞ւ պետք է հայերենը չլիներ, երբ ամբողջ օրը գոռում են պետական լեզու…

Ես կարծում եմ, որ այսօր շատ սխալ ճանապարհով է գնում կրթությունը, եղած բաներն էլ վերացնում են, մինչդեռ այնքան գեղեցիկ բաներ կան, որ կարելի է բերել գրականություն: Րաֆֆին միայն «Սամվելը» չի գրել, թեեւ եթե լավ վերլուծես, կհասկանաս, որ Սամվելը հո հենց այնպես չսպանե՛ց հորն ու մորը…»:

Ալբերտ Մակարյանը հեգնանքով հավելեց. «Նախարարը կադրերին հաշվի չի առնում, կարծիքը չի լսում, թեեւ շատ լավ գիտի բոլորին, երեւում է՝ մտածում է, որ մենք ցարական շրջանից ենք»:

Ինչ վերաբերում է ժամանակակից գրողների գործերը դպրոցական ծրագրեր ներմուծելուն, Ալբերտ Մակարյանը նշում է. «Դա էլ է պետք, շատ լավ ժամանակակից գրողներ կան, ինչպես Արամ Պաչյանը ու մյուսները, այնքան լավ գործեր կան կյանքի իմաստի մասին, թող ժամանակակից գրականությունն էլ լինի, բայց միեւնույն ժամանակ հայ գրականության գեղեցիկ նմուշները չպետք է դուրս թողնել»:

Մեր զրույցի ժամանակ Ալբերտ Մակարյանն ասաց, որ դասավանդել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, երբ նա սովորում էր ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում եւ հաստատ վերջինս իր դասախոսներին ճանաչում է եւ կարող էր խորհուրդ հարցնել. «Տնաշեն, ամոթ չէ՞, կարող էինք մի երկու խորհուրդ տալ, մի՞թե կարելի է ամեն ինչ ոչնչացնելով առաջ գնալ…Նույնիսկ Շվեդիայի դասագրքերում այնպիսի բաներ չկան…Այդպիսի գրականությունն («բաց» տեսարաններով) ունի իր սպառողը, եւ դա դպրոցը չէ… կզզվեն երեխեքը»:

Պատասխանելով մեր հարցին՝ ԵՊՀ պրոֆեսորն ասաց, որ լավ չի հիշում, թե ինչպես էր սովորում Արայիկ Հարությունյանն իր առարկան, որովհետեւ ուսանողներից ոմանք, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը հետո սովորել են Սիրիայում, ու ինքը երկարատեւ չի դասավանդել նրան: «Չեմ կարող վատ բան ասել, որովհետև չեմ հիշում իրեն, բայց այս պահին, կասեմ, որ վատն է, որովհետեւ հաշվի չի առնում պահանջարկը, առնում մարդկանց կարծիքը:

Եթե երեխաները առաջին հայտով պետք է ընդունվեին բուհ, ինչու մասնագետների հետ չզրուցեցիր, այլ միայն քո սիրեցյալ Թամրազյանի հետ քննարկեցիր… Տեսա՞ք ինչ անհարմար բան ստացվեց…Կամ, երբ մենք խնդրում, աղաչում էինք ՀՀ մայր բուհի առաջատար ֆակուլտետներից մեկում՝ հայ բանասիրության ֆակուլտետում երկու հոսք թողնել, չարեցիք, այս տարի էլ մեծ մրցույթ էր, եւ ընդամենը 73 հոգի է ընդունվել…Նորից եմ կրկնում՝ ընդհանրապես մեր դեմ, հայոց լեզվի եւ հայ գրականության եւ հայագիտական բլոկի դեմ, դեմարշ է…»:

Հիշեցնենք, որ հայ գրականության չափորոշչի եւ ծրագրի մասին ավելի վաղ իր նկատառումներն էր հայտնել նաեւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ,

Աղբյուրը` Aravot.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կյաժ ջան, հանգիստ եղի, դիրքդ չենք հանձնել…

Հաջորդ գրառումը

Խմբագրում ենք 17-դարյա հայ գրականությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Նորություններ

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
Նորություններ

Երևի պլան է դրած, որ իրենք պիտի մարդկանց ձերբակալեն. առաջ են ընկել, մտածում են՝ չեն հասցնի. Էդգար Ղազարյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Խմբագրում ենք 17-դարյա հայ գրականությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական