ԱՄՆ իշխանությունները չեն ծրագրում իրենց զորքերը դուրս բերել Եվրոպայից: Այս մասին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օստինը գրել է The Washington Post-ում տպագրված հոդվածում:
Նախարարը նշել է, որ ավելի վաղ Գերմանիայում զորքերի թվի կրճատման մասին ընդունված որոշումը կասեցվել է: ԱՄՆ վարչակազմը կխորհրդակցի իր դաշնակիցների և գործընկերների հետ: Օստինը մտադիր է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին տեղեկացնել որոշումներ կայացնելու և միասին գործելու անհրաժեշտության մասին:










