Փետրվարի 20-ին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի Շուշիի գորգերի թանգարանի երեւանյան ցուցադրությունը:
Գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են եւ Շուշիից հանվել են 2020 թվականի նոյեմբերի 1-ին։ Ցուցադրվող նմուշներից ամենահինը 350 տարեկան է։ Ցուցահանդեսի համադրողն է Նարեկ Վան Աշուղաթոյանը: Ցուցադրության բացումը կկայանա փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին: mediamax