Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրճատելով Վահե Միրզոյանի հաստիքը և թողնելով նոր եկած աշխատակցի հաստիքը՝ նախարարը նաև անտրամաբանական և վտանգավոր գործ է սկսել. «Էկո-մեդիայի» հիմնադիր

16/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ռոմանոս Պետրոսյան՝ Խոսրովի արգելոցը գազանանո՞ց է, որ գիտությունը փակում, տուրիզմ ես զարգացնում Օրեր առաջ անդրադարձա Հայաստանի բնապահպանական ադամանդներից՝ Khosrov Forest State Reserve/ “Խոսրովի անտառ” պետական արգելոց- ում վերջին շրջանում կատարվելիքին։ (Հիշեցման հղումն այստեղ ) Նախ գրել էի․ արգելոցում վերջին 6 տարիներում աշխատած փոխտնօրեն Վահե Միրզոյանի մասին, որին ՀՀ ՇՄ – ի նախարար Romanos Petrosyan – ի խորհրդական՝ Հովհաննես Մարտիրոսյանը հորդորել էր աշխատանքից ազատման դիմում գրել։ Եվ ասել էր Միրզոյանին, որ փոխանցում է Ռոմանոս Պետրոսյանի կամքը։ Դրանից առաջ էլ մի քանի ամիս անընդմեջ այս նախարարը, ըստ Միրզոյանի, փորձել է իր աշխատանքում թերացումներ գտնել։ Նույնիսկ վարչական, կամ քրեական գործ հարուցելու փորձեր են արվել։ Սակայն ամենը եղել է ապարդյուն․ թերացում չեն գտել։ Իսկ մեկ երկու օր անց լրատվամիջոցներում Միրզոյանի խնդիրը բարձրացնելուց հետո, նախարարը նրա հաստիքը արգելոցում կրճատում է և աշխատանքից դուրս հրավիրում, վճարելով Աշխատանքային օրենսգրքով իր հասանելիք ընդամենը երկու ամսվա ռոճիկի չափով գումարը։ Այդպես արվում է, որ հետագայում դատարանում պատճառաբանվի, թե արագ հանեցին գործից, բայց երկու ամսվա փող տվեցին, որ այլ աշխատանք գտնի։ Հա, բայց հատկանշանական է, որ սրանից երեք ամիս առաջ էլ նույն նախարարը արգելոցում բացում է երկրորդ փոխտնօրենի հաստիքը, որը արգելոցի զարգացման և պահպանության ոչ մի նախագծով չի եղել նախատեսված և դրույքը տուրիզմ զարգացնելու համար է ընդամենը։ Հանրագումարում տեսնում ենք, որ նախարարի նախապես մշակված պլանով արգելոցում բացվում է պատճենվող մի հաստիք, իսկ մի առ ժամանակ հետո պատճառաբանելով թե հաստիքների կրճատման կարիք կա, գործից ազատում են այն մարդուն ով երկար տարիներ է աշխատել այս սպեցիֆիկ հիմնարկում և թողնում են այն մեկին, ով ընդամենը 3 ամիս էր ընդունվել աշխատանքի։ Պարզ է դառնում նաև, որ վարչապետի “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը նմանատիպ մեթոդներ կիրառելով ազատվում է այսպես կոչված ոչ ցանկալի “հներից”․ սկզբում փորձում են մարդու վրա կեղտ բռնել, իսկ երբ նա մաքուր է դուրս գալիս, նրա հաստիքը ուղղակի կրճատում են։ Ի դեպ այս թեզը հենց նախարարի աշխատակիցների շուրթերով է առաջ քաշվել։ Բնապահպանության ոլորտի քաղաքականությունը կարգավորող այս գերատեսչությունը նոր մամլո խոսնակ ունի, որին երբ ոլորտային հարց ես ուղղում թեմայի վերաբերյալ պարզաբանում տալու փոխարեն քաղաքական աստառ է տալիս և գրում թե “նախկինում հաստատված որոշակի ստատուս-քվոների փլուզման, շատ մարդիկ զրկվում են իրենց նախկին «հնարավորություններից»։ Սա բառացի մեջբերեցի իմ նախորդ գրառմանս պատասխանից։ Պարզունակ ու կանխատեսելի պահվածք, որը արդեն տևական ժամանակ նկատել եմ հենց Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan – մոտ․ ամեն խնդրին, որ հատկապես իր արշինով չէ, տալ քաղաքական աստառ։Կրճատելով Վահե Միրզոյանի հաստիքը և թողնելով նոր եկած աշխատակցի հաստիքը նախարարը նաև անտրամաբանական և վտանգավոր գործ է սկսել։ Բացատրեմ ինչո՞ւ։Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan – ը գիտության բաժինը զարգացնելու փոխարեն այդ նոր հաստիքի մարդկանցով որոշել է տուրիզմի մասը զարգացնել այն օբյեկտում, որտեղ մարդու ոտք չպետք է մտնի։ ԱՐԳԵԼՈՑ-ը դա բնապահպանական օբյեկտ է, որտեղ գրեթե բոլոր մարդկային գործունեությունները բացառվում են։ Պատկերացնո՞ւմ եք, այս նախարարը “սատանայաորսությամբ” զբաղվելով և փնտրելով նախկինների ուրվականները, այնքանով է հեռու արգելոցների պահպանման ռեժիմ հասկացությունը ընկալելուց ու իմանալուց, որ Հայաստանի կենդանական աշխարհի ԳԱՆՁ – Անդրկովկասյան ընձառյուծի բնակավայր հանդիսացող Խոսրովի Անտառ Պետական Արգելոց – ի արգելոցում ցանկանում է տուրիստական բում ստեղծել։ Պ-ն Պետրոսյանին ուզում եմ հարցնել․ – Ձեզ համար 1700 տարի պահած-փայփայած Խոսրովի արգելոցը կարող է գազանանո՞ց է, որ պետք է տուրիստ տանեք բերեք հովազ, բեզոարյան այծ, արջ է, էլ ինչ կենդանի է ցույց տաք։Այս նախարարի քայլերը վտանգում են Խոսրովի արգելոցը, որովհետև Վահե Միրզոյանի խնդիրը չէ, այլ այն, որ Փաշինյանի կառավարության անդամը ծավալելով դեստրուկտիվ գործելաոճ գլխատում, ազատվում է նույնիսկ բազմամյա աշխատակիցներից, որոնք տարիների գիտելիք և փորձ ունեն, որոնք արգելոցի ամեն թուփն ու քարը գիտեն։ Էս մարդիկ երևի չէն գիտակցում, թե արգելոց մտնել ելնելու խնդիրը ինչ կարևոր և վտանգավոր է։ Իսկ Խոսրովը կարիք չունի հավելյալ տուրիստների, այն ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՉԷ – ԱՐԳԵԼՈՑ Է։ Գոնե բառի իմաստը հասկանան և կանգ առնեն։ Եվ եթե լրագրողների ահազանգին ականջ չէն դնում, գոնե գիտնական մարդկանց, օրինակ Գիտության ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտին դիմեին հարցնեին ի՞նչ է պետք զարգացնել ԱՐԳԵԼՈՑՈՒՄ։ Կարծում եմ նաև, որ Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan – ը նույնիսկ տեղյակ չէ, որ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն <> պետական արգելոցին 2013թ.-ին շնորհել է  պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ: ՍԱ ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՒՍԱԿԱՆ ԱՆՏԱՌ գոյություն ունի։ Չնայած գուշակում եմ, որ նախարարի ականջին հնարավոր է որոշ “բնապահպաններ” լապշա են կախել և ասել են “եկեք տուրիզմ զարգացնենք”։ Բայց այս առումով դեռ կլռեմ, քանի որ շատ լավ հասկանում եմ, որ մեծ փողերի լվացքատների հետ խելք դնելը ի վնաս լրագրողի ժամանակին է գնում։ Ախր արդեն իսկ տուրիստական բաժինն ուներ մշակված երթուղիներ, էլ նորերը ո՞նց եք բացում, որտե՞ղ։ Այնտեղ որտեղ մեր երկրի պարծանք հովազն է ապրո՞ւմ։ Դրա դիմաց կենսաբանններ հրավիրեիք, գիտահետազոկան բաժինը ընդլայնեիք, որ սկսեին ուսումնասիրել, հետազոտություններ անեին ․․․ ԱԽՐ ԱՐԳԵԼՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՉՈՒՆԵՔ, Ո՞ՆՑ ԵՔ հաստիք կրճատում, նոր բաժին բացում։ Հ․Գ․ Ավելի ուշ նաև արգելոցի գույքը փչացնելու և որսագողության դեպքերի մասին կանդրադառնամ նորից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԲ-ն հրապարակել է ևս 133 զոհի անուն

Հաջորդ գրառումը

Ձեր լռությունն անհասկանալի է. եվրոպական արժեքների «վթարը»` Հայաստանում. Էլինար Վարդանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ձեր լռությունն անհասկանալի է. եվրոպական արժեքների «վթարը»` Հայաստանում. Էլինար Վարդանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական