Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը որոշել է ընկնել տաքսիստների հետևից․ «Հրապարակ»

16/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են տաքսամոտորային փոխադրումների ոլորտում առկա վիճակը և առաջարկվող լուծումները: Ասել է թե՝ բոլոր խնդիրները լուծել է՝ տարածքային, հետպատերազմա- կան, սահմանային, ճանապարհա­յին, ընտրական, հոգեբանական, աշխարհաբաղաքական, և հիմա որոշել է անցնել տաքսիների ոլորտի «կարգավորմանը»: Ու դա՝ այնպես, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել երկրում, ու, հավանաբար, այդ՝ «նախկիններից մնացած տաքսիստների» պատճառով է այսպես եղել, որ այսքան զոհ ու հեկտարներով տարածք տվեցինք, ուստի հարկավոր է օր առաջ կարգա­վորել այդ ոլորտը:Կառավարությունից ստացված պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «Անդրադարձ է կա­տարվել ոլորտում առկա անհա­վասար հնարավորություններին, լիցենզիայի տրամադրման գործըն­թացներին, քաղաքացիներին մա­տուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ հնարա­վոր քայլերին, կանոնավոր ուղևորափոխադրումների և տաքսի ծառա­յությունների կանոնակարգմանը»: Այստեղ տեղին է հիշել 2018-ի սեպտեմբերը, երբ Փաշինյանը մի քա­նի ամիս էր, ինչ «ժողովրդի ընտրյալ վարչապետն» էր ու անմիջապես նա­խաձեռնեց տաքսիստներին սիրա­շահելու պրոցես՝ իբրև թե դրանով տաքսի ծառայությունների ոլորտն է կարգավորելու: Արդյունքում նրա մոտ ստացվեց միայն տաքսիստնե­րին սիրաշահելը, քանզի, եթե նախ­կինում տաքսիստները գոնե հարկ էին մուծում, դեղին համար էին հանում, լիցենգավորվում էին, Փաշինյանը գրչի մեկ հարվածով վերացրեց դա ու ջրեց տուգանքները: Եվ ոլորտում սկսեց տիրել տոտալ քաոս, տաքսիստների լեզվով ասած՝ «բարդակ»:

«ՀՀ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցը և շատ լավ որոշման է հանգում անհատ տաքսիների վարորդների համար: Անհատ տաքսու վարորդները կա­զատվեն հարկային որևէ պարտա­վորությունից, և նրանք հնարա­վորություն կունենան իրենց գոր­ծունեությունն իրականացնել ավելի ագատ պայմաններում»,- 2018-ի սեպտեմբերի 18-ին ֆեյսբուբյան իր հերթական ուղիղ եթերի ժամանակ ավետեց Նիկոլ Փաշինյանը:Կարճ ասած՝ մի «լայվով» խաչ քաշեց ոլորտի վրա, ինչը մեծ ոգևորությամբ ընդունեցին տաքսիստնե­րը, որոնք Փաշինյանի հիմնական ընտրազանգվածն էին և ձայն էին տվել «փրկչին»: Հիմա «փրկիչը» որոշել է հետողորմյա անել իր որո­շումը, քանզի հասկացել է, որ իր պոպուլիստական քայլը հանգեցնում է ավերիչ հետևանքների: Տաքսիների ոլորտում բառացիորեն անտերություն է տիրում, ով հասցնում՝ տաքսի է վա­րում, հազար տարվա հնամաշ, կիսա­խարխուլ, տեխսպասարկում չանցած, փնթի մեքենաներով դուրս են գալիս փողոց՝ ուղևոր որսալու, վարորդներն էլ իրենց մեքենաների պես են փնթի ու հակասոցիալական: Սա, բնակա­նաբար, հանրության առողջության ու անվտանգության դեմ ուղղված հստակ մարտահրավեր է, որի դեմը քիչ թե շատ առել էին նախկին իշխանությունները, սակայն Փաշինյանը եկավ ու որոշեց պոպուլիստաբար խորացնել այս աղետալի վիճակը: Հիմա նորից ինչ-որ կարգավորումներ կմտածի, խստացումներ կմտցնի, տաքսիստներին կբերի հարկային դաշտ, և իրեն ձայն տվածները նորից դուրս կգան փողոց՝ դժգոհելով իրենց «փրկչից»»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դաժան ՃՏՊ՝ Թուրքիայում. հինգ զոհ և տասնյակ վիրավորներ

Հաջորդ գրառումը

Ռուսաստանը նկատում է Սիրիայում ԻՊ «քնած բջիջների ակտիվացում»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Նորություններ

Կառավարությունը հրապարակել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի փաստաթղթերը

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանը նկատում է Սիրիայում ԻՊ «քնած բջիջների ակտիվացում»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական