Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անտեղյակների կառավարություն. ո՛չ պատերազմին ենք պատրաստ, ո՛չ երկրաշարժին. «Ժողովուրդ»

16/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականին պատասխանատու գերատեսչությունները քաղաքացիներին հորդորում էին մնալ տանը, իսկ 2021 թվականին հորդորում են մնալ դրսում. պատճառը երկրաշարժն էր, որին, ինչպես պարզվեց, կրկին պատրաստ չենք, քանի որ իրազեկված չենք՝ նման պայմաններում ինչպես վարվելԲանն այն է, որ փետրվարի 13-ին Հայաստանում գրանցվեց երկրորդ երկրաշարժը, սակայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը նոր որոշել է իրազեկող հոլովակներ պատրաստել, այնինչ դա պետք է արվեր հենց առաջին երկրաշարժի օրվանից սկսած:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հյուսիս-արեւելք` օջախի 10 կմ խորությամբ, եւ այդ ժամանակ ԱԻՆ-ը բավարարվեց միայն հայտարարություն տարածելով, թե Հայաստանում սպասվում են թույլ եւ ուժեղ երկրաշարժեր:Արդեն 8 օր անց գրանցվեց երկրորդ երկրաշարժը, որն ավելի ուժեղ էր, քան նախորդը, սակայն կրկին չկար իրազեկում, թե ինչպես պետք է վարվեն բնակիչները, ինչ պետք է անեն, այնինչ փաստ է՝ երկրաշարժ եղել էր, եւ հենց ԱԻՆ-ն էր հայտարարել, թե կրկին լինելու է:

Իսկ ո՞վ կամ ո՞ր կառույցը պետք է իրազեկումն ապահովեր։ Հայաստանում կա Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն, որի գործառույթների մեջ նշված է. «… նպատակը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումն է, այսինքն` բնակչության կենսագործունեության ապահովումը, երկրաշարժի արդյունքում առաջացած՝ պետության տնտեսական եւ սոցիալական կորուստների նվազեցումը»:

Իսկ նպատակներում գրված է. «Սեյսմիկ պաշտպանության ոլորտում բնակչության իրազեկության եւ պատրաստվածության բարձրացում»: Սակայն հենց այս կարեւոր դրույթն այդպես էլ կյանքի չի կոչվում։ Եվ սա այն դեպքում, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն ունի երկու տնօրեն, 24 բաժին, իսկ թե ինչով են զբաղված, պարզ չէ։Փաստ է, որ կառույցն այդպես էլ չի կատարում իր գործառույթները, եւ միայն երկու երկրաշարժից հետո է որոշել իրազեկող հոլովակներ պատրաստել, որոնք, հայտնի չէ նաեւ, երբ պատրաստ կլինեն։

Ու տպավորություն է, որ անտեղյակների կառավարություն ունենք. պատերազմին պատրաստ չէինք, երկրաշարժին պատրաստ չենք, նույնիսկ ձյուն է գալիս, շփոթվում են»։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 նոր դեպք

Հաջորդ գրառումը

Նիկոլը Գյումրիում հազիվ կարողանա մեկ փողոցի համատիրության նախագահ (թաղի լիազոր) ընտրվել․Արսեն Բաբայան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլը Գյումրիում հազիվ կարողանա մեկ փողոցի համատիրության նախագահ (թաղի լիազոր) ընտրվել․Արսեն Բաբայան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական