Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը անցկացրել են իրենց առաջին հեռախոսային բանակցությունները:
«Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ԱՄՆ նոր վարչակազմի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա բաց և անկեղծ երկխոսության զարգացման շուրջ: Քննարկվեցին երկկողմ հարաբերությունների բոլոր կողմերը, ինչպես նաև որոշ տարածաշրջանային խնդիրներ, ներառյալ FETO, Քրդստանի աշխատավորական կուսակցություն, ահաբեկչության դեմ պայքար, С-400, Սիրիա, Արևելյան Միջերկրածովք», – ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Թուրքիայի ԱԳ նախարարության աղբյուրը: