Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ս. Բադոյանի նկատմամբ վերաբերմունքի հիմքում ընկած է խտրական մոտեցում՝ ելնելով Yerevan Today-ի խմբագրական քաղաքականությունից. պատգամավոր

15/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրավոր դիմել էի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի  ներկայացվեին այն հիմնավորումները, թե ինչու են հրաժարվել  Yerevan Today-ի լրագրող Սյուզի Բադոյանին հավատարմագրել ԱԺ-ում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Իմ դիմումին ի պատասխան աշխատակազմից հայտնում են, որ լրագրողը խախտել է  Ազգային ժողովի խորհրդի որոշման (2017թ. դեկտեմբերի 27, Երևան, ԱԺԽՈ – 044-L) 22-րդ կետի պահանջները, որը ներկայացնում է լրագրողի պարտավորությունները։

Համաձայն դրա հավատարմագրված լրագրողը պարտավոր է՝1) հարգել Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը.

2) չխոչընդոտել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի նիստերին ներկա գտնվող (մասնակցող) անձանց և Աշխատակազմի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը.

3) Ազգային ժողովի տարածք մուտք գործելիս ներկայացնել հավատարմագիրը, Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվելու ընթացքում հավատարմագիրը կրել հագուստի վրա այնպես, որ այն լինի տեսանելի.

4) պահպանել օրենքների, Աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների, Ազգային ժողովի շենքում և հարակից տարածքներում գտնվող անձանց համար պարտադիր վարքագծի կանոններ սահմանող ակտերի և սույն կարգի պահանջները.

5) կատարել լրագրողների համար օրենքով սահմանված այլ պարտականություններ` հաշվի առնելով Ազգային ժողովի և Աշխատակազմի գործունեության առանձնահատկություններից բխող պահանջները.

6) պահպանել լրագրողների էթիկայի համընդհանուր կանոնները:

Համաձայն վերոհիշյալ որոշման՝ լրագրողի կողմից՝ իր պարտավորությունների խախտումը հիմք չի կարող լինել լրագրողի հավատարմագրումը մերժելու համար, քանզի մերժման հիմքերը հստակ թվարկված են սույն որոշման մեջ և դրանք հետևալն են․ լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե՝

1) դիմումը ներկայացվել է հավատարմագրման համար սահմանված ժամկետից հետո.

2) լրատվական գործունեություն իրականացնողը չի բավարարում սույն կարգի 8-րդ կետի պահանջները.

3) առկա է սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը.

4) առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը (1) լրագրողը մահացել է, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է մահացած, անհայտ բացակայող, անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) լրագրողի նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ):

Պետք է նշել նաև, որ Ազգային ժողովի խորհրդի որոշման (2017թ. դեկտեմբերի 27 Երևան, ԱԺԽՈ – 044-L) համաձայն  լրագրողն ունի ոչ միայն պարտավորություններ, այլև իրավունքներ, որոնք ամրագրված են 21-րդ հոդվածով, այն է՝ հավատարմագրված լրագրողն իրավունք ունի՝

1) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվություն.

2) նախապես տեղեկացված լինելու Ազգային ժողովի միջոցառումների անցկացման մասին, մասնակցելու այդ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի.

3) հավատարմագրված այլ լրագրողների հետ ազատորեն, առանց որևէ խտրականության օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.

4) օգտվելու լրագրողների համար օրենքով սահմանված այլ իրավունքներից:

Արձանագրել ենք, որ բազմիցս պատգամավորների կողմից խախտվել է լրագրողի՝ նախատեսված տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ վերջինիս արժանացնելով կոպիտ վերաբերմունքի, զրպարտելով, խլելով աշխատանքային գործիքը՝ միկրոֆոնը, որը դիտվում է որպես մասնագիտական աշխատանքի խոչընդոտում։ Անհրաժեշտ է հավելել, որ լրագրողի նկատմամբ վերաբերմունքի հիմքում ընկած է խտրական մոտեցում՝ ելնելով նրա ներկայացրած լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունից, որը ևս լրագրողի իրավունքի խախտում է։

Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է վերանայել լրագրող Սյուզի Բադոյանին Ազգային ժողովում հավատարմագրելու մերժման որոշումը։ Այս նկատառումները ուղարկվել են հետ՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին»,- գրել է Սամսոնյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

15 հայ ուխտավոր այցելել է Դադիվանքի վանական համալիր․ ՌԴ ՊՆ

Հաջորդ գրառումը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Համանման Հոդվածներ

Նորություններ

8-հոգանոց ՔՊ-ական անձնակազմը չէր կարող տալ անաչառ գնահատական. Սեյրան Օհանյանը` 44–օրյայի զեկույցի մասին

23/04/2026
Նորություններ

Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին Ազգային ժողովի մոտ են. իրավիճակը լարվեց

23/04/2026
Նորություններ

Զոհված զինծառայողի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից

23/04/2026
Նորություններ

ՀՀ տարածքի օկուպացիոն, էքսպանսիոնիստական ծրագրերը չեն կարող վկայել խաղաղության մասին. Ստեփան Հասան-Ջալալյան

23/04/2026
Հաջորդ գրառումը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն դպրոցների տնօրինություններին տվել է ցուցումներ՝ ապահովելու ուսուցիչների ներկայությունը համերգին․ «Ականատես»

22/04/2026

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրություն է հրապարակել, ըստ որի քաղաքական լծակների կիրառվել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելն իմ ամենամեծ սխալն էր. Սերժ Սարգսյան

23/04/2026

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հայտարարություն է արել. Սիրելի՛ ժողովուրդ, Ես ձեզ դիմում եմ ոչ որպես...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական