Շիրակի մարզպետարանում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հանդիպում է ունեցել ադրբեջանցիների կողմից գերեվարված զինծառայողների հարազատների հետ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ԱԱԾ-ից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ գերության մեջ գտնվող զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Գյումրի-Երևան ավտոճանապարհը։ Նրանք պահանջում են կառավարությունից՝ գործուն քայլեր ձեռնարկել իրենց հարազատներին վերադարձնելու ուղղությամբ։