Ռուսաստանի Դաշնությունից գնված Ս-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիան կարող է կիրառել «Կրետական մոդելի» նմանությամբ. ըստ Habertürk հեռուստաալիքի՝ երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Ռուսական Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգերը գնվել են Կիպրոսի կողմից 1990-ականների կեսերին, սակայն Թուրքիայի կտրուկ արձագանքի պատճառով, Աթենքի հետ համաձայնագրով, համալիրները տեղադրվեցին հունական Կրետե կղզում, իսկ հետո փոխանցվեցին Հունաստանին՝ որպես սեփականություն:
«Այս զենքը (С-300) գտնվում է ՆԱՏՕ-ի համակարգի զինանոցում: Եվ քանի որ այն կիրառվում է կրետական մոդելում, մենք նույնատիպ առաջարկ կավելացնենք բանակցությունների օրակարգում: Մենք կարող ենք ԱՄՆ-ի հետ Ս-400-ի խնդրի լուծում գտնել»,- լրագրողներին ասել է Աքարը:
Նա հավելել է, որ շատ երկրների զինանոցում, որոնք նախկինում Վարշավայի պայմանագրի երկրներ էին, իսկ հետո անդամակցեցին ՆԱՏՕ-ին, դեռ կան խորհրդային շրջանի զենքեր, իսկ Ս-400-ները կկիրառվեն միայն սպառնալիքների դեպքում։