ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը անդրադարձել է գերիների փոխանակման խնդրին նշելով, –
Գերեվարված 5 զինծառայողներ՝
Գալոյան Սամվել Թաթուլի (Գյումրի),
Գալստյան Արայիկ Հրաչյայի (Գյումրի),
Իսրայիլյան Հովհաննես Գևորգի (Գյումրի),
Մանուկյան Կարեն Արայիկի (Մասիս),
Մովսեսյան Վահրամ Արայիկի (Գյումրի),
վերադարձան Հայրենիք։
Հիշեցնեմ, որ 10 օր առաջ՝ հունվարի30-ին, ՌԴ ՊՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ, Ադրբեջանին էին փոխանցվել 18 ադրբեջանցիներ (Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում նախօրեին ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողներ և Վանք գյուղում գտնվող 16 “հիվանդներ”)։
Հարց 1․ Ինչու՞ են ադրբեջանցի զինծառայողները նման արագությամբ հետ հանձնվել Ադրբեջանին, երբ մեր գերիների ու ռազմագերիների հայրենադարձման գործընթացն այսչափ դանդաղ է ընթանում։
Հարց 2․ Ինչու՞ է Ադրբեջանին վերադարձված 18 գերու դիմաց Հայրենիք վերադառնում ընդամենը 5 հայ ռազմագերի։
ԼՐԱՑՈՒՄ․ Արցախում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռ․ Մուրադովը հայտնել է, որ այսօր Ադրբեջան է վերադարձվել 1 գերի։ Այսինքն՝ մեզ վերադարձվել է 5 գերի 19-ի դիմաց։




