Ադրբեջանական Qafqazinfo հայտնում է, որ Արցախից զավթված Մատաղիս քաղաքում ադրբեջանցի գնդապետ–լեյտենանտ Քամիլ Դունիևը պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հաստատել է նաև երկրի ՊՆ–ն։
Report.az կայքն էլ գրում է, որ ևս երեք ադրբեջանցի զինծառայող պայթել են Արցախի Թալիշ գյուղում. նրանք տեղափոխվել են հոսպիտալ։