ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի թիմի անդամները բազմիցս փորձել են ճշտել Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ճեպազրույցներից առաջ, թե ինչ հարցեր են նրանք ծրագրում տալ հանդիպումների ընթացքում: Այս տեղեկությունը այսօր հրապարակել է The Daily Beast-ը:
Ըստ աղբյուրների, ԱՄՆ նոր ղեկավարի վարչակազմի հաղորդակցման բաժինը փորձել է պարզել, թե ճեպազրույցների ընթացքում ինչ հարցեր են նախատեսում ուղղել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիին: Այս հարցապնդումները մտահոգություն են առաջացրել լրագրողական կորպուսի թղթակիցների շրջանում:
«Չնայած հաճելի է տեսնել, որ ճեպազրույցները վերսկսվում են, մամուլը չի կարող իր աշխատանքը կատարել մամուլի սենյակում, եթե Սպիտակ տունը առանձնացնում և ընտրում է իրեն անհրաժեշտ հարցերը», – լրագրողներից մեկի խոսքը մեջբերում է պորտալը:
Բայդենի մամուլի ծառայությունը չի հերքել այս տեղեկությունը՝ նշելով, որ «այդպիսով իրենք փորձում են բարելավել մամուլի հետ հարաբերությունները»:




