Կրտսեր սերժանտ Հակոբ Արայիկի Հարությունյանը ծնվել է 2000 թ.-ին: Երազում էր ընդունվել Կոմիտասի անվան կոնսերվատորիա՝ դհոլի բաժին: Ընտանիքի միակ տղան էր:
2019թ.-ին Հակոբը զորակոչվել է բանակ: Ծառայել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի հրետանային զորամասում:
Արագ և դիպուկ կարողանում էր կատարել մարտական հաշվարկներ, վարժ գործածել
«Գրադ» և հրանոթ: Մինչ պատերազմը՝ կրտսեր սերժանտն արժանացել էր Արիության մեդալի: Բացահայտել էր բոլորովին նոր դիտակետ, որի շնորհիվ, որպես խրախուսանք՝ յոթօրյա հանգիստ էր տրվել Հակոբին:
Մարտական թեժ գործողությունների ընթացքում պաշտպանել է Մարտակերտի, այնուհետև Մատաղիսի դիրքերը՝ ոչնչացնելով թշնամու ինչպես զրահատեխնիկա, այնպես էլ մեծ թվով կենդանի ուժ:
Մարտի դաշտից զանգահարելով հարազատներին ասել է՝ ձեզ լա՛վ նայեք, կապ չկա, հնարավոր է՝ չզանգեմ:
Հոկտեմբերի 31-ին Հակոբը զոհվել է արկի պայթյունից:
Հավերժ փառք…