ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն հայտարարել է, որ Սև ծովում ՆԱՏՕ-ի «ներկայության ուժեղացումը տեղի է ունենում ի պատասխան Ռուսաստանի գործողությունների: Սև ծովը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար: Երեք դաշնակիցներ՝ Բուլղարիան, Ռումինիան և Թուրքիան, ափամերձ երկրներ են, իսկ Վրաստանն ու Ուկրաինան սերտ գործընկերներ են: Ի պատասխան Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցմանը և Սև ծովում նրա ռազմական ուժի շարունակական մեծացմանը, Դաշինքը մեծացրել է իր պաշտպանական ներկայությունը տարածաշրջանում»: Նրա խոսքերը հաղորդում է news.ru-ն։