Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի հրեշավոր ինքնախոստովանությունը Շուշին հանձնելու մասին

30/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանի՝ Շուշիի հայկական լինել-չլինելու մասին վերջին «մեկնաբանությունը» կամ «պատասխանը» ոչ միայն չտվեց Yerkir.am–ի լրագրող Լիանա Սարգսյանի և ողջ հասարակությանը հետաքրքրող հարցի պատասխանը (7:38 րոպե տևած տվայտանքների ժամանակ նա այդպես էլ չարտասանեց մի բառակապացություն. «Շուշին հայկական է, և վե՛րջ»), այլև ջրի երես հանեց արդեն ապացուցման կարիք չունեցող հրեշավոր դավաճանության ևս մի քանի կարևոր  դրվագներ:  

Շուշիի խնդրի մասին Փաշինյանի` վերջին այս ցնցող մեկնաբանությունը և դիրքորոշումներն ուղղակի բացահայտեցին հետևյալ երկու տարբերակները`

  1. Շուշին մնում է Արցախի կազմում, և բերդաքաղաք են վերադառնում մինչ 1992 թ. այնտեղ բնակված ադրբեջանցիները,
  2. Շուշին հանձնվում է Ադրբեջանին, քանի որ բերդաքաղաք են վերադառնում մինչ 1992 թ. այնտեղ բնակված ադրբեջանցիները:

Ուշադրություն` Փաշինյանն ընտրել է երկրորդ տարբերակը: Ե՞րբ է ընտրել այդ տարբերակը: Կրկին ուշադրություն` հոկտեմբերի 19-ին:

Եզրակացություն. Փաշինյանի վերջին մեկնաբանությունն ապացուցում է, որ առնվազն հոկտեմբերի 19-ից (դավաճանության փաստերը կարող են այդ ամսաթիվը շատ ավելի հետ տանել) Փաշինյանն ունեցել է քաղաքական որոշում, դիրքորոշում առ այն, որ Շուշին պետք է հանձնել Ադրբեջանին, քանի որ բերդաքաղաք էին վերադառնում մինչ 1992 թ. այնտեղ բնակված ադրբեջանցիները:

Կրկին ուշադրություն` քանի որ այդ քաղաքական որոշումը հասարակության շրջանում միանշանակ և արդարացիորեն ընկալվելու էր որպես դավաճանություն, և որի արդյունքում կարող էր բացահայտվել Փաշինյանի նենգ ծրագրի ողջ էությունն ու փլուզվել դավաճանության ողջ բուրգը, Փաշինյանին հարկավոր էր մի «թեթև» պատերազմ Շուշիի համար:

Եվ ահա ադրբեջանական զորքերը ծայրաստիճան խորհրդավոր ու կասկածելի պայմաններում, ոլոր-մոլոր ճանապարհներով մոտեցան Շուշի բերդաքաղաքին:

Եվ սկսվեց արցախյան վերջին գոյապայքարում Շուշիի համար մղված մարտերի իմիտացիան: Բնականաբար, այդ մարտերում հայկական զորքերը «պարտվեցին», իսկ հարյուրավոր հայորդիներ նահատակվեցին ոչ թե Շուշիի պաշտպանության,  այլ Փաշինյանի՝ ավելի վաղ կայացրած քաղաքական հրեշավոր որոշումն անցնցում կերպով ի կատար ածելու համար:

Շուշիի համար «մղվող մարտերի» նպատակը ոչ թե Շուշին փրկելն էր, այլ այն հանձնելը: 

Իսկ Շուշիի պատերի տակ հերոսաբար մարտնչող ու կյանքով հատուցող հայ զինվորն ու կամավորականը հազիվ թե իմանային, որ իրենք իրականում փրկում են ոչ թե Շուշին (որն առնվազն օրեր առաջ հանձնված էր դավադիր որոշմամբ), այլ Փաշինյանի դեմքը, նրա քաղաքական-դավաճանական որոշումը:

Հ.Գ. Երևի թե այլևս Փաշինյանին ստիպելու կարիք էլ չկա, որ կոնկրետ պատասխան տա Շուշիի` հայկական լինել-չլինելու վերաբերյալ. ամեն ինչ պարզ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ռասյոմոն էֆեկտ» որպես հայկական իրականության նկարագրություն

Հաջորդ գրառումը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ. Հայաստանը տապալում է արտաքին քաղաքականությունը. Սարգսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025
Հոգևոր

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025
Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ. Հայաստանը տապալում է արտաքին քաղաքականությունը. Սարգսյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025

Երբ «լավագույն» արդյունքը դառնում է բժիշկների հեռացումը Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նորանշանակ տնօրենը գրանցել է իր առաջին «լավագույն»...

ԿարդալDetails

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական