Շուշին հայկական է եղել բոլոր ժամանակներում. պատմական ճշմարտությունը շարունակում են օրվա իշխանությանն ու նրա ղեկավարին ապացուցել պատմաբանները, հասարակական-քաղաքական գործիչները: Երեկ՝ հունվարի 28-ին, Եռաբլուրում դարձյալ արծարվեց Շուշիի պատկանելության հարցը: Իշխանություններին Շուշիի հայկական լինելու հերթական ապացույցի մասին է խոսել տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը. «Շուշիի մասին նույնիսկ ադրբեջանական աղբյուրները 90% ադրբեջանցիների մասին չեն խոսում։ Նրանք նշում են առավելագույնը 85,5% ադրբեջանցիներ 1979 թվականի դրությամբ։
Միայն 1989-1992 թվականներին է Շուշիում ադրբեջանական բնակչությունը գերազանցել 90%-ը, քանի որ այդ տարիներին Շուշիում ոչ մի հայ չի եղել, լինել չէր կարող։
Երբեմն ինձ թվում է, որ ՀՀ բարձրագույն իշխանությունը հայ ժողովրդին համարում է հիմարների զանգված, որին կարելի է անվերջ խաբել, մոլորեցնել, ծաղրել»։