2021-ին մարդիկ կկարողանան բժշկական դիմակներ չկրել հասարակական վայրերում, հույս է հայտնել «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
«Իհարկե հույս կա: Եվ այդ հույսը հիմնված է, առաջին հերթին, այն փաստի վրա, որ մենք արդեն ցույց տվեցինք, որ սովորել ենք ապրել այս վիրուսի հետ, և երկրորդ, մենք պատվաստվում ենք», – մեջբերում է նրան ՏԱՍՍ-ը։
«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարի խոսքով ՝ ռուսաստանցիների 20-25%-ը ունի հակակարմիններ կորոնավիրուսի դեմ։ Բայց պետք է պատվաստել բոլորին, ովքեր դեռ չեն հիվանդացել, ասել է Պոպովան: