Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը:
Սառնամանիքների առաջացման գլխավոր օդերեւութաբանական պատճառը Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքն է, այնուհետեւ զարգացած անտիցիկլոնի կենտրոնի առաջացումը ՀՀ տարածքում։
Հանրապետությունում հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է.
Աշոցքում՝ -29.1°C
Ապարան լճային՝ -25.2°C
Ճամբարակում՝ -23.6°C
Սիսիանում՝ -23.3°C
Գավառում՝ -23.0°C
Հրազդանում՝ -22.5°C
Գյումրիում՝ -21.4°C
Ծաղկահովտում եւ Տաշիրում՝ -21.0°C
Ամասիայում եւ Ջերմուկում՝ -20.4°C:
Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ -14°C․․․-16°C , իսկ առանձին գոգավոր տարածքներում՝ ըստ արբանյակից ստացված տվյալների, -20°C։