Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քարերը հավաքելու եվ փեշը քաշելու ժամանակը

22/01/2021
- Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեսպան Գրիգոր Առաքելյանի ՖԲ էջից, –

Չկարծեք «փեշը» ընդամենը կնոջ հագուստի քղանցքն է: Ոչ, այդ կարևոր հանդերձանքի նշանակությունը  շատ ավելին է, քան պատկերացնում եք:

Նախ, ՓԵՇ-ը պարսկերեն «գոգնոց» پیش بند  [փիշ-բանդ] բառից «պոկված» մասնիկ է, ու մեր զգեստապահարանում հայտնված կանացի հագուստ, որը մի օր պետք է դառնար գուսան Շերամին թևավորող ու պատսպարող  միջոց, ու  ստիպեր Գուսանին երգելու.

Սարեն ու ձորեն ծաղկունք եմ ջոկել,

Քնքուշ ու ընտիր շրթունքով պոկել,

Վառվռուն ակունք մեկտեղ փունջ կապել,

Եկել եմ դուռդ, ՓԵՇԴ եմ ընկել։

Փեշը նաև չափի միավոր է, և կաշառքի օգնությամբ հարցեր լուծելու անփոխարինելի միջոց: «Մի փեշ» փողն այն գումարն է, որը շատերի համար ճանապարհ հարթող լուսատու ջահի դեր կարող է խաղալ:

Փեշը փրկության ծածկույթ է, որտեղ հաճախ սողոսկում են հանցագործներն ու հայտնվում իրենց հովանավորի ոչ այնքան հովանու, որքան «փեշի տակ»:

Փեշը նաև քմահաճ մարդկանց քար հավաքելու հնարավորություն է տալիս, որպեսզի համառությունից հրաժարվելիս՝ ի նշան ապաշխարանքի, «թափեն հավաքած քարերը»:

Փեշին վերագրվող ևս մի հատկություն: Ուրիշի առաջարկած կասկածելի գործարքներից հրաժարվելիս, հանգիստ խղճով կարող եք «թափ տալ ձեր փեշը», որը նաև հաջողությամբ կարող էր փոխարինել Քրիստոսի խաչելությունից առաջ Պիղատոս Պոնտացու՝ «ձեռքերը լվանալու» սովորույթին: Սակայն Պիղատոսը որոշեց հավատարիմ մնալ հրեական ավանդույթին ու «փեշը թափ տալու» մենաշնորհը թողնել հայերին:

Եվ վերջապես, փեշն այն քղանցքն է, որից բռնել-քաշելով կարող եք սաստել մտքի ու խոսքի սինխրոնիզացման խնդիրներ ունեցող մարդկանց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՖԻՆՔԱ»-ն խախտել է պահանջները. հաճախորդները կարող են հետ ստանալ վերադարձման ենթակա գումարը. ԿԲ

Հաջորդ գրառումը

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Եվրախորհրդարանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ընդդեմ պատմության խեղաթյուրման

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ռիքի Շեյնը եւ իր «Օ Մամի» Հասմիկ Պալլարյանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Եվրախորհրդարանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական