Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վաչագան Մանուկյանի հերոսական հիշատակին

17/01/2021
- Հրապարակախոսություն

Սեպտեմբերյան մեղմ մի օր էր. կապույտ, կարմիր դեղին, իսկ տրամադրությունս երկնքի այդ պնակի երանգով թաթախված: Դուրս էի եկել հրատարակչությունից՝ գրքիս մոտակա տպագրման սպասումով, առաջին ու հաստատուն քայլիս բորբոքումով լցված, մի խոսքով՝ ցնծության մեջ էի: Աջ ու ձախ պատմում էի, կիսվում, օրհնանքներ ստանում, պայմանավորվում բոլորի հետ՝ առանց օրվա ավարտի գիտակցման:

Երջանիկ պատահականությամբ հայտնվեցի «գրողների միությունում», օրերի մշուշից արդեն չեմ էլ հիշում, թե ինչու։ Երբ տեղ հասա, արդեն շենքի ներսում, «Արմավի» սենյակում Արմենի հետ մի տղա էր նստած: Ծանոթացանք, զրուցեցինք, առանձին մնացինք կարճ ժամանակով: Ես երբևէ չէի հանդիպել այնպիսի խելահեղ բարյացակամ լիցքերով երիտասարդի, ինչպիսին Նա էր: Արագորեն իմացավ՝ ով եմ, վերցրեց հեռախոսս ու կարդաց իմ բանաստեղծությունները բարձրաձայն՝ Արմենի մոտ գովելով, ու մի քանի անգամ, քաղցր խորհրդավորությամբ կրկնեց անուն-ազգանունս՝ ասելով թե մի օր կխմենք դրա կենացը: Ես էյֆորիկ ու հրճվանքից կարմրած՝ լսում էի ինձ ուղղված գովեստները ու նեղլիկ սենյակում ավելի կծկվում.

-Արմեն, էս մեր պոետ ախպերը ի՜նչ համեստ ա, չէ՞,- ու դառնալով ինձ,- էդ համեստությունդ չկորցնես հանկարծ. Մենք հլը ընկերություն ենք անելու…

Ինձ ցույց տվեց իր նշանավոր պատմվածքը, հոդվածները ու անսպասելիորեն ասաց.

-Կարդաս, անպայման կարծիքդ կասես,- ժպտաց:

Ես էլ խոստացա, որ մյուս հանդիպմանը, երբ մենք անպայմանորեն պետք է խմենք, ես կիսվելու եմ պատմվածքի իմ տպավորություններով: Հետո գնաց նա, չգիտես թե ոնց մենք նույնիսկ չհասցրինք մի սառը բան խմել միասին, որի պատրվակով արդեն ուր որ է դուրս պետք է գայինք, բայց այդ «բացթողումն» առավել քան ամրապնդեց մեր հաջորդ հանդիպման կարևորությունը:

Մնացինք ես և Արմենը: Ասացի, որ ցնցված եմ, տարված իմ նոր ծանոթությունով ու ինչ էլ, որ խոսեցինք, միևնույն է. ես նախորդ երկխոսությունների շորշոփով էի համակված: Եկան տարբեր մարդիկ, տարբեր ռասսայի, կրոնի, լեզվի տեր մարդիկ, խցկվեցին ներս ու սենյակը վերածվեց գոլորշով պատված փակ անոթի ու մեր սուրճն էլ մնաց կիսատ-պռատ… Դուրս եկա գրողների միությունից լցված, փքված, հագեցած, փառավորված: Հիշում եմ՝ ով պատահում էր ասում էի, թե ինչ գովեստների եմ արժանացել, թե ոգևորման ինչ բարձունքի հասցրեց ինձ մի տղա, որն ի դեպ գրող է: Այդ օրն ինձ համար չէր ավարտվում. երեկոն ինչքան էլ վրա հասավ արագ, մեկ է՝ իմ ցնծությունը տաք ցերեկվա մեջ էր դեռ: Մի առավոտ, հաջորդն էր, թե այն մյուսը՝ արդեն չեմ էլ հիշում, մոլեգին հարվածով փշրվեց ապակե ուրախությունս. Պատերազմական շեփորով սկսվեց օրը: Վրա հասավ մղձավանջի պես մի կյանք, որն անկասկած իմը չէր ու օրեցօր դառնացավ ամեն ինչ. Արդար լավաշն անգամ դեղի դառնահամը ստացավ: Խելագարության մառախուղում արդեն չքացել էր իմ գրքի լույս տեսնելու բաղձանքը, իսկ կյանքս, առհասարակ, զեխչվել էր: Հանկարծակի իմացա, որ իմ սիրելի պոետներից մեկի՝ Խաչիկ Մանուկյանի որդին նույնպես ընկել է կռվում: Ինքնամփոփ վշտակցեցի ամբողջ օրը, մինչև համացանցում հանդիպեցի «Մահից յոթ րոպե առաջ կամ գնդապետը» վերնագրին: Խառնվեցի, աչքերս հազիվ նշմարեցին ամփոփիչ խոսքը, վշտակցման արտահայտությունները՝ ուղղված բանաստեղծին: Պապանձվեցի, արագ գնացի մորս հայտնելու, ճշտելու, (թեև ճշտելու ոչինչ չէր մնացել) բայց տեսնելով նրա արցունքոտ այտերը՝ հենց նույն տեքստը կարդալիս՝ ես վերջնականապես ջախջախվեցի: Միայն հասցրի ասել, որ նա էր, այն տղան, ում խոսքերից քսվել էի ամպերին, ու հուզվեցի, մեղմ ասած հուզվեցի: Ինձ համար ավարտվեց մի բան, անանուն մի բան, մի ուրախություն, մի վառվռուն հուշ, մի ոգևորման մորմոք ավարտվեց: Չկարողացա ոչինչ գրել. Հասկացա, որ Վաչագան Մանուկյանին ուղղված իմ շնորհակալական բանաստեղծությունը այդ օրվա լացս էր ու իմ պատկերացումներում «հայրենիք» բառի անսահման տարողության մեջ իր վառ դեմքի ակամա հավելումը…

Հ.Գ. Ներիր, եղբայր, չհասցրի քեզ ասել, թե պատմվածքդ ի՜նչ լավն էր: Հիմա՛ եմ ասում, այսուհե՛տ եմ ասելու, ցմա՛հ եմ ասելու, որ հոյակապ էր, ախպերս, հոյակա՜պ…

Նախորդ գրառումը

Արցախի բոլոր բնակավայրերում վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. Արայիկ Հարությունյան

Հաջորդ գրառումը

Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի մարմին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026
Հաջորդ գրառումը

Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի մարմին

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական