ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն և Բելառուսի գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեն հայտարարել են համատեղ 2021-2022 թթ գիտատեխնիկական նախագծերի մրցույթ: Այս մասին հայտնում է Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի մամլո ծառայությունը:
Մրցույթն անցկացվում է մի քանի գերակա ուղղություններով ՝ թվային, տեղեկատվական, հաղորդակցական եւ միջառարկայական տեխնոլոգիաներ, կենսաբանական, բժշկական, դեղագործական եւ քիմիական տեխնոլոգիաներ, էներգետիկա, շինարարություն, բնապահպանություն եւ ռացիոնալ բնօգտագործում, մեքենաշինություն, մեքենաշինական տեխնոլոգիաներ, սարքաշինություն եւ նորարարական նյութեր, ագրոարդյունաբերական եւ պարենային տեխնոլոգիաներ, մարդու, հասարակության եւ պետության անվտանգության ապահովում:
Մրցույթի հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 26-ը: Հայտերը պետք է ունենան սահմանված կարգով պատրաստված բիզնես պլան, հետազոտությունների եւ մշակումների արդյունքների գործնական օգտագործման եւ ֆինանսավորման բաժնային մասնակցության վերաբերյալ պետական պատվիրատուի գրավոր պարտավորությունները: Լրացված ձևերն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային եղանակով ՝«Փորձաքննություն» տեղեկատվական-վերլուծական համակարգի միջոցով։
Համատեղ գիտատեխնիկական նախագծերի մրցույթն անցկացվում է Բելառուսի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ 2000 թվականի հոկտեմբերի 31-ի գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան: