Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպե՞ս ստացվեց, որ մենք սկսեցինք չընդունել կամ, գուցեեւ, ատել մեր Հայրենիքը, իսկ ավելի ճիշտ՝ նրա մի մասը՝ Արցախը

13/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպե՞ս ստացվեց, որ մենք (եթե ոչ բոլորը, ապա մի զգալի հատվածը) սկսեցինք չընդունել կամ, գուցեեւ, ատել մեր Հայրենիքը, իսկ ավելի ճիշտ՝ նրա մի մասը՝ Արցախը… (Հետո կլինի Սյունիքը, ապա Գեղարքունիքնն ու Տավուշը եւ այդպես շարունակ…): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք սկսեցինք նրան չընդունելով ատել դրսից արհեստականորեն ներդրված պիղծ քարոզչությամբ՝ վարկաբեկելով այն ամենն ու ամենքին, ինչ ազգային է եւ հերոսական: Ատեցինք բոլոր նրանց, ովքեր ստեղծել եւ ունակ են սեղծելու… Ատեցինք, հավատալով շինծու եւ պետականաքանդ քարոզիչների վայրահաչոցներին եւ այն բոլոր սին խոստումներին, որոնցով կերակրվում էր մեր «լուսավոր ապագան»:

Մեզ տարիներ շարունակ համոզում էին, որ լավ ապրելու համար մեր «բեռը» ծանր է, եւ այդ բեռն Արցախն է… Ու մենք, հավատալով այդ զառանցանքին, մոռացանք մեր հայրերի ու որդիների արյամբ ազատագրվածը… Մոռացանք մեր հազարավոր զոհերի ու անհետ կորածների հարազատների համբերությունը ոտնատակ տալով եւ, ի վերջո, նրանց տառապանքը ծառայեցնելով ընդդեմ Հայրենիքի…

Արդյունքը Հայոց բանակի գնդապետի հետ «արայով» խոսող զինծառայողի ծնողն է, սպասումից ու անզորությունից ափերից դուրս եկած եւ պաշպանության նախարարության դարպասները մեքենայով ջարդող անհետ կորածի հայրն է եւ, վերջապես՝ այն իրականությունն է, որում հայտնվել է դրսից ու ներսից պատռոտվող մեր Երկիրը…

Իսկ մենք տոնական կամ առօրյա խնջույքի սեղանի շուրջ նստած տակավին կենաց ենք բարձրացնելու ի պատիվ մեր ազգի ու Հայրենիքի, առանց գիտակցելու, որ ատելով՝ սրբությունների պատիվ չեն պահում…

Դադարենք ատել ինքներս մեզ եւ, անգամ նրանց, ովքեր մեր մեջ ներարկեցին սեփականն ատելու հանցավոր բնազդը…»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի հրաժարականը դառնում է համազգային պահանջ. Կոնստանտին Զատուլին

Հաջորդ գրառումը

«Իմ քայլը» Գագիկ Ջհանգիրյանին կառաջադրի ԲԴԽ անդամի պաշտոնում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

«Իմ քայլը» Գագիկ Ջհանգիրյանին կառաջադրի ԲԴԽ անդամի պաշտոնում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական