Թուրքիան սահմանել է 2021 ամառային առողջարանային սեզոնի ժամկետները: Ենթադրվում է, որ այն պաշտոնապես սկսվելու է ապրիլին, հայտարարել է մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը:
Նրա կարծիքով, մրցակցող երկրների համեմատությամբ այդպիսի վաղ սկիզբը մեծապես կփոխհատուցի 2020-ի կորուստները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Թուրքական իշխանություններն ակնկալում են, որ պատվաստումները մարդկանց հնարավորություն կտան ավելի մեծ վստահությամբ պլանավորել իրենց ամառային ճանապարհորդությունը: