Ղրղզստանում նախագահական ընտրությունների թեկնածուների պայքարը անհավասար էր, քանի որ Սադիր Ժապարովի նախընտրական արշավի ֆինանսավորման առավելություն կար: Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար և հատուկ համակարգող Պիտեր Յուել Յենսենը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ նրա, դա հանգեցրել է անհավասար պայքարի, թեև օրենսդրական դաշտը ապահովել էր հավասար ընտրություններ, և հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են:








