Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Էրդողան․ Վաշինգտոնի իրադարձությունները ցնցել են համաշխարհային հանրությունը

ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած անկարգությունները ցնցել են համաշխարհային հանրությունը: Այս կարծիքն այսօր հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ժողովրդավարության օրրան համարվող ԱՄՆ-ում տեղի ունեցած գործընթացը ցնցեց ամբողջ համաշխարհային հանրությունը: Զոհվածների ընտանիքներին մաղթում եմ համբերություն, իսկ տուժածներին՝ ապաքինում», – նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։