ԱՄՆ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ համագործակցություն հաստատել որպես հավասար գործընկերոջ հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նրանք չեն ցանկանում մեզ տեսնել որպես հավասար գործընկերներ: Չեն ցանկանում», – ասել է նա Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում:
Կրեմլի խոսնակը համեմատել է ԱՄՆ առաջարկած համագործակցության ձևաչափը բրիտանական դասական գաղութատիրության հետ:
«Այսինքն, եթե դուք չեք ցանկանում լինել մեր գաղութը, ապա մենք ձեզ ցույց կտանք», բացատրել է Պեսկովը։