Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավանդները «փախչում են» բանկերից՝ չնայած երաշխավորված չափերի բարձրացմանը. Yerevan.Today

29/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
article-image

«Yerevan.Today»-ը գրել է.

Հայաստանը մտել է խորը տնտեսական ճգնաժամի փուլ, և այն արդեն փոխանցվել է ֆինանսական շուկային։ Վերջին օրերին ընթացքում ականատես եղանք դրամի արժեզրկման և սննդամթերքի որոշ տեսակների բարձր գնաճի։ Այս մասին հանգամանորեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ։

Բանկային համակարգը նույնպես դժվարին վիճակում է հայտնվել։ Տնտեսական ճգնաժամը բազում գործոններով իր ազդեցությունն է թողել այստեղ։ Ներկայացնենք դրանիցից մեկը՝ կապված ավանդների ներգրավման հետ։ Տեղի է ունենում երկու բացասական գործընթաց՝ դրամով ավանդները վերածվում են դոլարայինի և բնակչության կողմից բանկերում ներդրվող ավանդները ամսե-ամիս նվազում են։ Առաջինի դեպքում խորանում է դոլարիզացիան՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, երկրորդի դեպքում՝ բանկերը ավելի քիչ գումարներ են ստանում իրենց գործունեության իրականացման համար։ Ի՞նչ է անում կառավարություն և Կենտրոնական բանկը։

Ինչպես բոլոր ոլորտներում, կառավարությունն այստեղ ևս ոչինչ չի անում՝ ամեն ինչ վերագրելով Կենտրոնական բանկին։ Կենտրոնական բանկն էլ որոշել է բարձրացնել երաշխավորված ավանդների չափը։ Այդ որոշումը ՀՀ նախագահը ստորագրել է սեպտեմբերի 28-ին, որով բարձրացվել են երաշխավորված ավանդի սահմանաչափերը․

ա) Դրամային ավանդի դեպքում երաշխավորված ավանդի չափը տասնվեց միլիոն հայկական դրամ։

բ) Արտարժութային ավանդի դեպքում երաշխավորված ավանդի չափը յոթ միլիոն հայկական դրամ։

Ինչպես նաև, եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը յոթ միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչև տասնվեց միլիոն հայկական դրամով։ Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է յոթ միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը՝ յոթ միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Այս որոշման մեջ նշված է, որ նշված սահմանաչափերը ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում են նաև ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա:

Հիշեցնենք, որ մինչ այս որոշումը երաշխավորված ավանդների չափերը 10 մլն դրամ էր դրամային ավանդների դեպքում և 5 մլն դրամ՝ արտարժույթով ավանդի դեպքում։ Ինչպես տեսնում ենք, նոր որոշմամբ խրախուսվում է ընդհանրապես ավանդներ բանկերում ներդնելը և մասնավորապես՝ դրամով ավանդները։ Սակայն արդյո՞ք դա բավարար է, որպեսզի ավանդները «չփախնեն» բանկերից՝ չխոսելով արդեն ավելանալու մասին։ Միանշանակ՝ ոչ։ Դրամի արժեզրկման ներկա վիճակը, տնտեսական անկումը, անվստահությունը տնտեսությաան հեռանկարի նկատմամբ հակառակ արդյունքն են տալիս։ Ասվածի փաստացի ապացույցը երևում է Կենտրանական բանկի հրապարակած տվյալներից։

Դեռ սեպտեմբերին բնակչությունից ներգրավված ավանդները սկսեցին նվազել։ Մասնավորապես, սեպտեմբերի վերջին նախորդ ամսվա նկատմամբ դրանք նվազել են 7 մլրդ 489 մլն դրամով կամ 0,4 տոկոսով։ Հոկտեմբերին նվազման գործընթացը խորացել է։ Հոկտեմբերի վերջին բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը նախորդ ամսվա նկատմամբ նվազել է արդեն 69 մլրդ 900 մլն դրամով կամ 4,1 տոկոսով։ Ակնհայտ է որ այս գործընթացը շարունակվելու է՝ հաշվի առնելով նաև պատերազմի բացասական ազդեցությունը տնտեսության վրա, և դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը դժվար թե էական փոփոխություն մտցնեն։

Աղբյուր՝ Yerevan.Today

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ռուսաստան-Չինաստան հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակին»

Հաջորդ գրառումը

«Պետության ղեկավար կդառնա նա, ում Ռուսաստանը սպասում է 30 տարի»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025
Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ավանեսյանը «ստահոդ պնդում» է որակում տեղեկությունները, որ ստիպել է Սուրեն Նազինյանին ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտի տակ

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատճառները մեզ համար անհասկանալի են. կայցելեմ Վրաստան՝ հայկական կոնյակի արտահանման խնդիրը տեղում լուծելու. Պապոյան

15/05/2025
Հաջորդ գրառումը

«Պետության ղեկավար կդառնա նա, ում Ռուսաստանը սպասում է 30 տարի»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Հայտարարության մեջ ասվում է․ «Հրատապ մտահոգություն հետաքննող լրագրող Լիլիթ...

ԿարդալDetails

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական