Մոսկվայի փողոցներում հուլիսի 13-ից դադարել է դիմակ կրելու պարտադրանքը։ Այդ մասին նախօրոք հուլիսի 9-ին հայտարարել էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Փողոցներում կարելի է կրել դիմակ, սակայն դա այլևս պարտադիր չէ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը։
Միևնույն ժամանակ, պետք է շարունակել օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ հասարակական տրանսպորտում, բուժհաստատություններում, խանութներում և այլն։ Սոցիալական հեռավորության պահանջը պահպանվում է։