«Հայրենիքի փրկության շարժման առաջին լուրջ հաղթանակն արձանագրվեց. վարչապետի աթոռն ուզուրպացրած, հազարավոր երիտասարդների մահվան ու տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերի խեղման պատճառ դարձած դավաճանը հասկացավ, որ իր հեռանալն այլևս չունի որևէ այլընտրանք։ Սակայն, ինչպես հատուկ է ցանկացած ստորաբարո արարածի, որոշել է չնահանջել վնասատվությամբ և կործանել մեր Հայրենիքը որքան որ ուժը կհերիքի»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, այնուհետև շարունակել.
Այսպես, մեր Հայրենիքի փրկված մնացորդներն էլ ամբողջությամբ ոչնչացնելու նպատակով՝ ամենամեծ վնասը, որը հնարավոր է հասցնել, Հայաստանն արագ արտահերթ ընտրություններով ամբողջովին փլուզելն է։ Դավաճանի ծրագիրը շատ պարզ է. կոտրված ողնաշարով պետության ուսերին հնարավորինս արագ բարդել համապետական ծանր իրարանցում, որն այս դեպքում ընտրություններն են, որպեսզի ամբողջությամբ ոչնչացնի առանց այն էլ մսխված բյուջեն և այդպիսով առաջացնի տնտեսական ու սոցիալական նոր ցնցումներ։ Իսկ այդ ամենը նշանակում է լիակատար շեղում պետության հիմնական գործառույթներից։
Դավաճան Նիկոլի ցինիզմն այն աստիճանի է հասել, որ փորձում է պնդել, թե ընդդիմության շարժումը չի ստացել հանրային աջակցություն։ Այս մարդը սովորական խելագար չէ, այլ հակապետականության և հայրենադավության մոլագար։ Այս կործանարարը տառապում է նաև քաղաքական դալտոնիզմով, և դա է պատճառը, որ նա տեսնում է միայն սևն ու սպիտակը։
Հայաստանի Հանրապետության ողջ պատմության մեջ որևէ իշխանություն հեռացնելու շարժումը դեռ երբևէ չի ստացել այնքան մեծ աջակցություն, որ պետության փաստացի ղեկավարի հեռացման պահանջ ներկայացնեն երկու կաթողիկոսները, Հանրապետության գործող նախագահը, ԱԺ բոլոր ընդդիմադիր խմբակցությունները, բոլոր ամենամեծ կուսակցությունները, բոլոր նախկին նախագահները, տասնյակ գեներալներ, գրեթե բոլոր բուհերի գիտական խորհուրդները, հարյուրավոր մտավորականներ, մշակութային ամենաճանաչված ու սիրված գործիչները, սփյուռքի հանրահայտ գործարարներ ու հազարավոր կազմակերպություններ, առաջնային մանդատ ունեցող տեղական ինքնակառավարման հարյուրավոր մարմիններ, համայնքապետներ։ Հետո քաղաքական դալտոնիկը փորձում է համոզել, թե չկա իր հեռանալու հասարակական պահա՞նջ։
Իսկ ո՞ւմ համար է գաղտնիք, թե ինչու է երազում, որ ինքն անձամբ անցկացնի արտահերթ ընտրությունները։ Բոլորը գիտեն, որ այս քաղաքական դալտոնիկը հրաշալի գիտի փողոցային պայքարի արդյունավետությունը։ Ինքը լավագույնն է հասկանում մեր փողոցային պայքարի լուրջ հաջողությունները և արդեն տեսնում է դրա արդյունքները։ Միաժամանակ հրաշալի հասկանում է, որ ենթարկվելու է քրեական պատասխանատվության, որը սպառնում է նրան մինչև ցմահ ազատազրկմամբ։
Հետևաբար, իր կարծիքով, ինքը չունի այլ տարբերակ, չունի այլ շանս, քան անձամբ անցկացնել ընտրությունները, որպեսզի հնարավորություն ունենա վերարտադրվել՝ կեղծելու ճանապարհով։
Հետևաբար՝ Հայրենիքի փրկությունը չունի այլընտրանք, քան դավաճան Նիկոլին րոպե առաջ հեռացնելը: