Կիրակի, 26 Հուլիս, 2026

Երևանում 10 բալանոց խցանումներ են

Երևանում այս պահին 10 բալանոց խցանումներ են։ Հատկապես խցանված է Արշակունյաց պողոտան, Գարեգին Նժդեհ փողոցը, փոքր կենտրոնը՝ ամբողջությամբ, Կոմիտասի պողոտան, Կիևյան փողոցը, Ազատության պողոտան։

Հիշեցնենք, որ ժամը 18–ից Երևանում մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան, Մյասնիկյան պողոտան, Կենտրոնի փողոցները։

Խցանման մեջ մնացած վարորդները ազդանշաններով միանում են ցուցարարներին։

Yerkir.am