Կիրակի, 26 Հուլիս, 2026

Եվս 8 զինծառայողի մարմին է հայտնաբերվել

Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ Հադրութից եւ Ջաբրայիլից դուրս է բերվել 8 զինծառայողի մարմին։

Որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում, Շուշիում, Ջաբրայիլում եւ Զանգելանում: Մինչ այսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1069 զոհված զինծառայողի աճյուն: