Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի էլ ո՞ր մասը պիտի ծախի Նիկոլը, որ հասկանաք. պախկվել այլևս չի ստացվի. փորձագետ

24/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Նկատե՞լ եք, որ եթե 1,5 ամիս առաջ քննարկվում էր Արցախի այս կամ այն հատվածի հանձնումը, և իշխանական քարոզիչները բացահայտ կամ անուղղակի ձևերով անընդհատ լղոզում էին այդ թեմաները, անորոշություն ստեղծում, մարդկանց լրիվ ապակողմնորոշում, ապա այսօր լրիվ նույն իրավիճակն է արդեն Սյունիքի շուրջ։ Այն ամենը, ինչի մասին զգուշացնում էինք 1,5 ամիս առաջ, որ լինելու է, ոչ միայն իրականություն է դառնում, այլև ընթանում է շատ ավելի արագ, քան նույնիսկ իմ պես «հոռետեսներն» էին կանխատեսում։

Բայց այսօր էլ, ինչպես և 1,5 ամիս առաջ, ինչպես 9 ամիս առաջ, ինչպես 2,5 տարի առաջ, դուք, հարգելի հայրենակիցներ (լավ, ոչ բոլորը, բայց մի զգալի մասը), շարունակում եք ձևացնել, թե «դեռ բավականին ինֆո չկա, եկեք դեռ մի քիչ էլ սպասենք» և այլն։ Ձեզ թվում է, թե ինչ-որ հրաշքով այդ աղետն անձամբ ձեզ չի կպնելու։ Որ այն կկպնի ղարաբաղցուն, սյունեցուն, վարդենիսցուն, տավուշցուն, բայց ոչ անձամբ ձեզ։ Ձեզ թվում է, թե ինչ-որ հրաշքով դուք կկարողանաք խուսափել պետությանը հասցվող հարվածներից։

Դուք հավատում եք, որ ձեր խանութին, ձեր վարսավիրանոցին, ձեր օֆիսին սա չի կպնի։ Ձեզ թվում է, որ եթե մի քիչ էլ՝ 1–2–3 ամիս էլ պախկվեք իրականությունից, արդեն ամեն ինչ ինքն իրեն կկայունանա։ Չի կայունանալու։ 2,5 տարուց ավելի է՝ Հայաստանում կայունություն չկա։ Խայտառակ տանուլ տված պատերազմից հետո առավել ևս չի կարող կայունություն լինել, եթե իշխանության գլխին մի մարդ է, որը ոչ միայն այդ պարտության հեղինակն է, այլև օրեցօր շարունակում է թուլացնել մեր դիրքերը։ Հայաստանի ղեկին մի մարդ է, որը կարողանում է մնալ իշխանությանը միայն ու միայն անկայունություն հրահրելով։ Նիկոլն ինչքան մնաց, քաոսը միայն խորանալու է։ Դուք լինեիք Ադրբեջանի փոխարեն, չէի՞ք շարունակի առաջխաղացումը, եթե լրիվ ձեզնով եք արել թշնամի երկրի ղեկավարին։ Չէի՞ք ներկայացնի նորանոր պահանջներ, եթե ձեր թշնամու ղեկավարը ձեր կողմից խաղար։

* * * 2018-ին դուք ասում էիք. «Նիկոլն իրեն վատ պահի, նույնչափ արագ իրեն էլ կվռնդենք»։ Հիմա հարց. Հայաստանի էլ ո՞ր մասը պիտի ծախի Նիկոլը, որ հասկանաք. պախկվել այլևս չի ստացվի։ Էլ ի՞նչ քաք պիտի ուտի, որ վերջապես որակեք դա «վատ պահել»։ Հայաստանի որևէ նախկին ղեկավար, որևէ իշխանություն այսքան ղալաթներ չի արել, ինչքան Նիկոլը։ Բա ո՞ւր եք, Նիկոլ վռնդողներ։* * * Հ.Գ. Վաղն առավոտյան ժամը 10:00 Հանրապետության հրապարակում եմ լինելու։ Իսկ դո՞ւք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օխլոսը որոշել ա կիրակի օրը գրոհի Մայր Աթոռը. գնում ենք Էջմիածին՝ կենդանի պատ կազմելու. Անժելա Էլիբեգովա

Հաջորդ գրառումը

Կհանդիպենք վաղը՝ 10:00-ին, Հանրապետության հրապարակում. Ամրամ Մակինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը պատրաստվում է ինձ կալանավորել կամ իմ դեմ հարուցել ծանր, շինծու քրեական գործ, որպեսզի ես լռեմ. Արթուր Չախոյան

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ավանդապահ Ռամկավար Ազատական կուսակցությունը հերքում է կուսակցության անունից Մայր Աթոռի դեմ տարածված կեղծ հայտարարությունները

12/11/2025
Հրապարակախոսություն

Եթե մի քիչ Ֆարխոյանը ձգձգի, մի քիչ էլ՝ վերաքննիչը, ապա Արամ Նավասարդյանը ոչ մի օր բանտում չի նստի մոր ու մանկան մահվան համար

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Հայոց եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ. Սասունյան

12/11/2025
Հաջորդ գրառումը

Կհանդիպենք վաղը՝ 10:00-ին, Հանրապետության հրապարակում. Ամրամ Մակինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական