Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմ որդին և այս պատերազմի մյուս նահատակները փողոցային ծաղրածու Նիկոլ Փաշինյանի խաբեության և դավադրության զոհերն են. Կարին Տոնոյան

23/12/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հաղթանակը կարող է ուշանալ, բայց եթե դրա ձգտման նպատակն արդար է, այն վերադառնալու է. բոլոր զոհերը մեր հարազատներն են, որդիներն են, ու թեև նրանք դավադրության զոհ են դարձել, գիտեին, որ գնում են հայրենիքի համար կռվելու, նրանց նպատակը սրբազան էր, ուրեմն՝ մենք մի օր վերջնականապես հետ ենք բերելու մեր հողերը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:

«Այլևս թույլ չենք տալու, որ հնարավորություն տրվի մի խեղկատակի դավադրաբար հանձնելու մեր հողերը և անբարո կերպով զոհելու հազարավոր երիտասարդների կյանքեր։ Մենք կհաղթահարենք սա, թույլ չենք տա, որ այդպես իշխեն մեզ վրա։ Ուշ թե շուտ՝ նա գնալու է, իրեն իր տերերն են տանելու, թեև դեռ օգտագործում են, բայց անհրաժեշտ պահին, երբ որպես լաթի կտոր այլևս պետք չի լինի, կտանեն։ Շատ կուզեի, որ ազգային ուժեր գային, բայց ով էլ գա՝ օր ու արև չենք տալու, թույլ չենք տալու, որ հինը կրկնվի»,- ասել է հասարակական գործիչը:          

Ըստ Տոնոյանի՝ ժողովուրդը փողոցային ծաղրածուին բերեց իշխանության, երկիրը վերածեց զավեշտի թատերաբեմի, և այս պատերազմի նահատակներն այդ խաբեության զոհերն են. «Որդիս հավատացած էր, որ նոր տարածքներ է հետ բերելու, նրա թռիչքը կտրեցին դավադրությամբ։ Արցախում դավադրությունների մրցավազք է եղել։ Վարչապետ կոչեցյալն ասում է, որ ինքը թիվ մեկ մեղավոր չէ, դե թող բացահայտի։ Նա հերթական անգամ փորձում է մանիպուլացնել ու խաբել։ Ով էլ գա իշխանության, պետք է իմանա՝ անցած 30 տարվա մանրակրկիտ քննություն պետք է լինի»:

Արցախի հերոսի մոր կարծիքով՝ եկող սերնդին պետք է սովորեցնել մեր սխալների վրա, տառապանքի դաս տալ, Նոր Հայաստանը պետք է կերտվի տառապանքից. «Մեր պայքարում պետք է աններող լինենք։ Մենք այսպես պատժվեցինք, քանի որ շատ ենք ներում, գիտենք, որ անընդհատ դավում են մեզ, բայց անընդհատ ներում ենք։ 2 տարի տեսնում էինք՝ ամեն ազգայինի դեմ արշավ է տարվում, ամեն անառակություն ասպարեզ է բերվում, սա տրոյական ձի էր, որից դավադիրները դուրս հանվեցին։ Բայց ներում ու սպասում էինք։ Որդիս՝ Մենուան, ամեն օր ինձ ցույց էր տալիս, թե ինչպես են բանակը ներսից քանդում»:

Կարին Տոնոյանի պնդմամբ՝ երբ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան հաղթանակը, արդեն պարզ էր՝ որն է այս իշխանության գինը. «Երբեք որևէ ժողովուրդ չունի ամբողջապես բարձր գիտակցություն, որ ինքը որոշի իր ճակատագիրը։ Վերջին 2,5 տարում մեզ ջանադրաբար պառակտել են, փորձել են թողնել անգրագիտության մեջ։ Ամբոխն իշխանության բերեց մեկին, որն անգրագիտության մարմնավորում էր, ասում էր, թե մենք կովկասցի ենք։ Նա աշխարհագրություն չգիտի, ի զորու չէ քարտեզ հասկանալու, սահմաններն ընկալելու։ Իրեն իր տերերը սիմվոլներ են տվել, առաջին իսկ օրից նա սիմվոլներով է գործում»:

«Հայ ասպետ» հիմնադրամի տնօրենի պնդմամբ՝ ի դեմս Փաշինյանի՝ գտնվեց մեկը, որն ամենահարմարը դարձավ արտաքին թշնամու ծրագրերն իրագործելու հարցում: «Երբ հայրենիքդ դավադրաբար կորցրել ես, ցանկացած մարդ պետք է պայքարի այդ ամենի դեմ, հոգևորականը ևս պարտավոր է դա անել, բանադրել դավաճանին։ Այսօր սյունեցիների պահվածքն ինձ թևեր է տալիս, որ դեռ չի կոտրվել հայի ոգին, և մենք շատ արագ ոտքի ենք կանգնելու։ Նիկոլ կոչեցյալը մեր բաց վերքն է, նա պիտի հեռանա, որ այդ վերքը փակվի, սպիանա»,- ամփոփել է Կարին Տոնոյանը:

Tert.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաղը առավոտյան ժամը 10-ից շրջափակում ենք Կառավարության շենքը․ Հայրենիքի փրկության շարժում

Հաջորդ գրառումը

Ահազանգ. թուրքերն այս հանգիստ կարող են մտնել Քարահունջ և Գորիս

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Անձնազոհություն է կատարել». չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի մրցանակի առաջադրելուն

01/06/2026
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026
Նորություններ

Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց. Արսեն Բաբայան

01/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակելու ենք  գործընկերային աշխատանքը ԵԱՏՄ-ում. ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան. Փաշինյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

Ահազանգ. թուրքերն այս հանգիստ կարող են մտնել Քարահունջ և Գորիս

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական