Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորենացու «Հայոց պատմությունը»ՙ սերբերեն

19/12/2020
- 19 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայաստանում Սերբիայի Հանրապետության հյուպատոսության եւ բելգրադյան «Պեշիչ ի սինովի» հրատարակչատան նախաձեռնությամբ ու համագործակցությամբ, օրերս Բելգրադումՙ առաջին անգամ թարգմանաբար լույս է տեսել Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» մեծարժեք աշխատությունը:

Գիրքի խմբագիրը եւ առաջաբանի հեղինակը ճանաչված գրող, թարգմանիչ, սերբագետ Բաբկեն Սիմոնյանն է, որ ավելի քան 40 տարի զբաղվում է հայ-սերբական մշակութային կապերով: Խորենացու եւ նրա աշխատության մասին պատմական ակնարկ է գրել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը:

Ինչպե՞ս ծնունդ առավ գիրքը սերբերեն թարգմանելու գաղափարը:

– Տարիներ առաջ մասնակցում էի Բելգրադում ավանդաբար անցկացվող գրքի միջազգային տոնավաճառին, ուր ծանոթացա «Պեշիչ ի սինովի» հրատարակչատան տնօրեն, տիկին Վեսնա Պեշիչի հետ,- պատմում է Բաբկեն Սիմոնյանը: -Մինչ այդ, հայ գրականությունը եւ մշակույթը Սերբիայում բազմիցս ներկայացնելու առիթներ եմ ունեցել, բայց Վեսնա Պեշիչի հետ հանդիպումովՙ հրատարակչական համագործակցության նոր ուղիներ բացվեցին: Նա տեղեկացրեց, որ ցանկանում է հրատարակել Խորենացու «Հայոց պատմությունը», որի մասին լսել է Հայաստանի մասին քաջատեղյակ իր սերբ մտերիմներից: Երբ հարցրի, թե ի՞նչը շարժառիթ եղավ իրականացնելու այդ մտահղացումը, նա հստակ պատասխանեց, որ իր հրատարակչատան քաղաքականության առանցքը աշխարհի հին քաղաքակրթությունները, ինչպես նաեւ մոռացված մշակույթները սերբ ընթերցողներին ներկայացնելն է: Նրա խոսքը գրավեց ուշադրությունս: Առաջարկեց ինձ խմբագրել Խորենացու «Հայոց պատմության» սերբերեն թարգմանությունը եւ միաժամանակ առաջաբան գրել: Սիրով ընդունեցի առաջարկըՙ տեղեկացնելով, սակայն, որ դա պատասխանատու աշխատանք է եւ բավականին ժամանակ է պահանջվում գիրքը պատվախնդրորեն ներկայացնելու համար:

Անցած երեք տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել: Գիրքը թարգմանվել է ռուսերենից, որը ժամանակին գրաբարից հաջողությամբ թարգմանել է ակադեմիկոս Գագիկ Սարգսյանը: Խմբագրական աշխատանքի ընթացքում ռուսերեն թարգմանությունից զատ, համեմատական աշխատանք է կատարվելՙ հիմք ընդունելով նաեւ հայերեն բնագիրը, քանի որ հայկական անվանուններն ու տեղանունները ճիշտ տառադարձմամբ ներկայացնելու խնդիր կար: Ցավով պիտի նշել, որ ժամանակին սերբ որոշ հրատարակիչներ ու հեղինակներ ուշադրություն չեն դարձրել հայկական անուններին, որոնք լույս են տեսել մի շարք սխալներով: Այդ առումով, խմբագիրն ամենայն պատասխանատվությամբ է անդրադարձել սերբերենով ներկայացվող հայկական անուններին: Խոսքը, անշուշտ, միայն հայկական անուններին չէ, որ վերաբերում է: Հայերեն բնագրի հետ համեմատելիս խմբագիրը ջանացել է, որ սերբերեն թարգմանությունը լիովին արտահայտի Խորենացու աշխատության ոգին եւ չլինեն վրիպումներ:

Իր պատմական ակնարկում տիկին Աելիտա Դոլուխանյանը ներկայացրել է Խորենացու աշխատության առանցքային նշանակությունը, որը որպես սկզբնաղբյուր, մեր գոյության թերեւս ամենաարժանահավատ վկայագիրն է: Նա գրում է, որ «Հայոց պատմությունը» համամարդկային արժեք է ներկայացնում այն առումով, որ նրանում հետաքրքրական տեղեկություններ կան նաեւ Հռոմի, Հունաստանի, Պարսկաստանի, Եգիպտոսի, Բալկանյան երկրների ու նրանց ժողովուրդների, ինչպես նաեւ Վրաստանի ու Աղվանքի մասին:

Բծախնդիր աշխատանքը տվել է իր հրաշալի արդյունքը: Սերբ ընթերցողի սեղանին դրված «Հայոց պատմությունը» լույս է տեսել ճիշտ ժամանակինՙ ողողված աշխարհաքաղաքական բարդ խմորումներով ու պատերազմներով, երբ անհայրենիք ու քոչվոր ցեղերը կրկին փորձում են իրենց վերագրել հայ ժողովրդի պատմական տարածքները եւ մշակութային ժառանգությունը:

Գրքում ներկայացված են պատկերազարդումներ «Աշխարհացույցից», որը սերբ ընթերցողին հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացնել մեր հայրենիքի պատմական սահմանները:

Գրքի լույսընծայմանը մասնակցել են պատմական գիտությունների թեկնածու Գեղամ Բադալյանը եւ սերբ աստվածաբան Պրեդրագ Միյանովիչը:

Գիրքը, անշուշտ, Հայաստանը եւ Սերբիան միմյանց կապող մի նոր կամուրջ է, որն ավելի կմերձեցնի բախտակից մեր երկու ժողովուրդներին:

Բ. Ս.

Նախորդ գրառումը

Ծնողներին ստում են, ժամանակ են ձգում, որ սառեցնեն իրավիճակը, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում. Ծառուկյան

Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական