«Վաղը ժամը 17-ին, Գրիգոր Լուսավորիչ փողոցից՝ Կրկեսի հրապարակից շարունակում ենք մեր երթը»,- հայտարարեց «Արժանապատվության երթի» մասնակից Իշխան Սաղաթելյանը: Երթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում:
ՀՅԴ անդամը հայտարարեց, որ վաղը երթը կանգ է առնելու դատախազության առջեւ, ոստիկանության առջեւ, ԱԱԾ-ի առջեւ. «Դատախազության առջեւ մենք կոչ ենք անելու, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Նիկոլ Փաշինյանին եւ նա ձերբակալվի: Մենք երթ ունենք նաեւ հինգշաբթի, իսկ շաբաթ օրը հանրահավաք եւ սգո երթ ունենք: Մենք առաջիկա օրերին վերջնականապես հասնելու ենք մեր նպատակին, դրանում ոչ մեկը թող չկասկածի»: