Իռլանդիան դարձել է 2020-ի ամենաառատաձեռն երկիրը մեկ շնչի հաշվով նվիրատվությունների քանակով, գրում է Forbes-ը:
Առաջին հնգյակում ընդգրկվել են նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան:
Տարվա ընթացքում ոչ բոլոր նվիրատվություններն էին կապված COVID-19-ի հետ: Աջակցություն է տրվել նաև համընդհանուր հավասարության համար պայքարող կազմակերպություններին: Բացի դրանից, Ամերիկյան սննդի ֆոնդը դրամահավաքի ամենահաջող արշավն անցկացրեց 2020 թվականին: Կազմակերպությունը հանգանակել է ավելի քան 44 միլիոն դոլար կարիքավոր ամերիկացիներին կերակրելու համար: